Լրահոս
Օրվա լրահոսը

«Մենք հեշտ հանձնվողներից չենք». «Լավագույն Հայկական Բրենդ 2020» մրցանակաբաշխության գլխավոր պրոդյուսեր

Փետրվար 23,2021 16:27

Փետրվարի 21-ին «Մեգերյան Կարպետ» մշակութային համալիրում կայացավ «Լավագույն Հայկական Բրենդ 2020» ամենամյա մրցանակաբաշխությունը:

Բավականին ներկայացուցչական մասնակիցներով այս մրցանակաբաշխությունը կազմակերպել էր Մարքեթինգի Հայկական Ասոցիացիան, որի նախագահն է Արամ Նավասարդյանը, իսկ գլխավոր պրոդյուսերը Էդգար Այվազյանն է:

Միջոցառումը ստացված էր, որովհետեւ արված էր բարձր պրոֆեսիոնալիզմով, նաեւ շատ ջանք էր ներդրված:

Ինչպես նշեց «Լավագույն Հայկական Բրենդ 2020» ամենամյա մրցանակաբաշխության գլխավոր պրոդյուսեր Էդգար Այվազյանը, նախապատրաստական աշխատանքները տեւել են ամիսներ: «Համավարակով պայմանավորված սահմանափակումները, պատերազմն ու հետևանքները անհնար էին դարձնում մտահղացման իրականացումը։ Թվում էր, թե մրցանակաբաշխություն անցկացնելն անիմաստ է դառնում, սակայն մենք հեշտ հանձնվողներից չենք․ հենց նման նախաձեռնությունները հայրենական արտադրողներին և հայկական տարբեր ընկերություններին քաջալերելու կարեւոր ազդակ կարող են լինել՝ պետության հզորացմանն ուղղված իրենց ջանքերը կրկնապատկելու համար։

Մեծ թիմով անցանք գործի։ 2020-ի օգոստոս-սեպտեմբեր ամիսներին «Գելլափ Ինթերնեյշնլ Ասոցիացիա»-ի հայաստանյան ներկայացուցիչ «Էմ Փի Ջի» ընկերության կողմից իրականացված հեռախոսային հարցումների արդյունքների հիման վրա որոշվեցին 2020-ի լավագույն հայրենական արտադրողներն ու ծառայություն մատուցող ընկերությունները»,-ասաց գլխավոր պրոդյուսերը։

Նա ընդգծեց, որ իրենց առաջ խնդիր էին դրել անցկացնել Պրեմիում մրցանակաբաշխություն, եւ այդ ուղղությամբ լուրջ ջանքեր են գործադրել. «Մրցանակները պատրաստելու համար մեզ աջակցեց «3D Իմպեքս» հայ-բելգիական ընկերությունը, որն ունի յուրօրինակ ձեռագիր և որակ: «Լավագույն հայկական բրենդ 2020» մրցանակաբաշխությունն իրականացավ նաև մեր Պատվավոր գործընկերների՝ «SANITA» մաքրող միջոցների, «ԲԵԿՈՆ ՊՐՈԴՈւԿՏ» մսամթերքի էքսկլյուզիվ ու մեծ տեսականի արտադրող և արտահանող ընկերության և «Մեգերյան կարպետ» մշակութային համալիրի աջակցությամբ։

Լավագույնը Ճանաչված ընկերություններին հանձնեցինք մենք երկլեզու պատվոգրեր (հայերեն և անգլերենով):

Միջոցառման անցկացման վայր ընտրեցինք հայկական գորգագործության արվեստի պահպանման հայտնի կենտրոնը՝ «Մեգերյան կարպետ» համալիրը , մրցանակաբաշխությունը չվերածեցինք շոուի, հրավիրեցինք միայն մեկ կատարողի՝ էթնո-փոփ ժանրի երգչուհի Գաբի Գալոյանին։

Մրցանակաբաշխությունը վարեց հայտնի հաղորդավար՝ Վահե Խանամիրյանը: Մի խոսքով՝ կարևորել էինք ազգայինը։ Մրցանակներ հանձնելու համար հրավիրել էինք պատվարժան մարդկանց, որոնց թվում էին նաև տարբեր ասոցիացիաների նախագահներ, առաջատար մասնագետներ»:

Նա տեղեկացրեց, որ Լավագույն Հայկական Բրենդ 2020» մրցանակաբաշխությունը կհեռարձակվի «Արմենիա» և Արմենիա Պրեմիում հեռուստաընկերությունների եթերում։

Այսպիսով ներկայացնում ենք «Լավագույն Հայկական բրենդ 2020» Ամենամյա Մրցանակաբաշխության Լավագույնի կոչմանն արժանացած հայրենական արտադրողներին և ծառայություն մատուցող ընկերություններին:

«Տարվա լավագույն ապահովագրական ընկերություն» է ճանաչվել «ՌՈՍԳՈՍՍՏՐԱԽ ԱՐՄԵՆԻԱ» ընկերությունը,

«Տարվա լավագույն հրուշակեղեն և տորթ արտադրող ընկերություն»՝ «ԴԱՆ ԴԵՍԵՐՏ» հրուշակեղենի ձեռնարկությունը, «Տարվա լավագույն վճարային համակարգը» «ԹԵԼ-ՍԵԼ» ընկերությունն է:

«Տարվա լավագույն ռադիոկայան» է ճանաչվել «ՌԱԴԻՈ ՎԱՆ», FM-103.1-ը, «Տարվա լավագույն սուրճ արտադրող ընկերություն»` «ՌՈՅԱԼ ԱՐՄԵՆԻԱ» ընկերությունը, «Տարվա լավագույն մարզաառողջարարական համալիրը» «ՄՈՒԼՏԻ ՎԵԼՆԵՍ» կենտրոնն է, «Տարվա լավագույն ոսկյա զարդերի առևտրի կենտրոն»՝ «ՈՍԿՈՒ ԱՇԽԱՐՀ» առևտրի կենտրոնը, «Տարվա լավագույն էլեկտրատեխնիկայի խանութների ցանցը» «ՎԵԳԱ» ընկերությունն է, «Տարվա բջջային հեռախոսների լավագույն խանութների ցանցը»՝ «ՄՈԲԱՅԼ ՍԵՆԹՐ» ընկերությունը:

«Տարվա Լավագույն Բանկը»՝ «ԱԿԲԱ ԲԱՆԿ» ԲԲԸ-ն է, «Տարվա լավագույն գինի արտադրող ընկերությունը»՝ «ԱՐՄԵՆԻԱ ՎԱՅՆ» ընկերությունը, «Տարվա լավագույն արագ սննդի ցանցը»՝ «ԿԱՐԱՍ» Ազգային սննդի ցանցը, իսկ «Տարվա լավագույն հեռուստաընկերությունը»՝ «ԱՐՄԵՆԻԱ TV»-ն:

Էդգար Այվազյանը հավելում է, որ The Best Armenian Brand 2020 նախագծի նպատակն է հայկական արտադրողների և ծառայությունների բարձր որակը կարեւորելը, ինչպես նաեւ ընկերություններին քաջալերելը՝ լինել ավելի մրցունակ իրենց ոլորտներում։

Մրցանակաբաշխության գլխավոր պրոդյուսերի համոզմամբ`հայկական արտադրողների և ծառայությունների բարձր որակը մեր երկրի տնտեսության հզորացման կարեւոր գրավականներից է:

 Մարիամ ԱՐՍԵՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728