Ոստիկանության աշխատակիցները բերման են ենթարկում կառավարության երրորդ մասնաշենքի դիմաց, Արամի փողոցում հավաքված քաղաքացիներին։
Քաղաքացիներից մեկին բերման ենթարկելու պահին ոստիկաններից մեկը հրեց Sputnik Արմենիայի օպերատոր Արամ Ներսիսյանին` ազատելով ճանապարհը, որպեսզի բերման ենթարկվողին դուրս բերեն տվյալ տարածքից ու մոտեցնեն ավտոմեքենային։
Արամ Ներսիսյանը, որն այդ պահին նկարահանում էր ոստիկանների գործողությունները, անսպասելի հարվածից ցած ընկավ ու գլխիվայր գլորվեց։
Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում: