Լրահոս
Օրվա լրահոսը

Ucom-ն առաջարկում է առանց կանխավճարի ձեռք բերել ցանկացած գաջեթ

Փետրվար 23,2021 16:17

Մինչև մարտի 15-ը Ucom ընկերության ցանկացած վաճառքի և սպասարկման կենտրոնում, ինչպես նաև Ucom-ի առցանց խանութում ապառիկ ձևակերպելիս գնորդները կարող են ձեռք բերել նախընտրելի սմարթֆոնը, գաջեթը կամ աքսեսուարն առանց կանխավճարի։ Ապառիկը ձևակերպվում է «Յունիբանկ» ՓԲԸ կողմից 36 ամսով, որոնցից առաջին 12 ամսվա ընթացքում գնորդները կօգտվեն 0% կանխավճարի, 0% տարեկան տոկոսադրույքի և 0% սպասարկման վճարի հնարավորությունից։ Ավելին՝ սարքավորումները ձեռք բերելիս չկա Ucom-ի որևէ ծառայության բաժանորդ դառնալու և մնալու պարտավորություն։

Առկա են սմարթֆոններ բյուջեի տարբեր հնարավորություններ ունեցող գնորդների համար՝ Alcatel 1se, Galaxy A12, Realme C11, Poco M3, Redmi 9T և iPhone 12, ինչպես նաև բազմապիսի աքսեսուարներ։ Գնորդները կարող են ընտրել Marshall Acton II, JBL FLIP4, կամ JBL Xtreme 2 բարձրախոսներից մեկը, JBL E55BTQ, JBL E65BT ականջակալներ, Yandex Smart Station, որն իր «Ալիսա» խելացի օգնականի միջոցով կարող է հազարավոր առաջադրանքներ կատարել։

Հավելենք, որ, օրինակ, Marshall Major III Bluetooth սպիտակ ականջակալները 36 ամսվա ապառիկ տարբերակով ձեռք բերելու դեպքում գնորդներն ամեն ամիս կվճարեն 1250 դրամ, իսկ Apple AirPods Pro ականջակալները 36 ամսվա ապառիկ տարբերակով ձեռք բերելիս գնորդները յուրաքանչյուր ամիս կվճարեն 4440 դրամ:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728