Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանին այսօր հավատարմագրերն է հանձնել Հայաստանում Արգենտինայի Հանրապետության նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Մարիանո Վերգարան:
Նախագահ Սարգսյանը շնորհավորել է դեսպանին՝ պաշտոնն ստանձնելու առթիվ և հաջողություններ մաղթել մեր երկրում դիվանագիտական առաքելությունն իրականացնելու գործում: Նախագահը նշել է, որ նորանշանակ դեսպանը Հայաստանում իր գործունեությունը սկսում է մեր երկրի համար դժվարին ժամանակաշրջանում, և համոզմունք է հայտնել, որ նա իր ջանքերով կնպաստի երկու բարեկամ երկրների միջև հարաբերությունների առավել զարգացմանն ու ամրապնդմանը:
Ընդգծելով, որ Հայաստանն ու Արգենտինան ավանդաբար ջերմ ու բարեկամական հարաբերություններ ունեն՝ նախագահ Սարգսյանը կարևոր է համարել երկկողմ փոխգործակցության ընդլայնումը տարբեր ոլորտներում:
Զրուցակիցները համակարծիք են եղել, որ Արգենտինայի հայ համայնքը մեծ դեր ունի երկու ժողովուրդների միջև բարեկամության ամրապնդման ու ջերմ հարաբերությունների պահպանման մեջ:
Կարդացեք նաև
Դեսպան Մարիանո Վերգարան նշել է, որ ուրախ է իր երկիրը ներկայացնել Հայաստանում և պատրաստակամություն է հայտնել անել հնարավորը՝ երկու երկրների միջև մշակութային, տնտեսական կապերի խորացման համար:
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ