Այսօր լրագրողները ՀՀ արտգործնախարար Արա Այվազյանից ճշտեցին՝ լուրերը, որ ինքը շուտով հրաժեշտ է տալու նախարարի պաշտոնին, համապատասխանո՞ւմ են իրականությանը: Ի պատասխան՝ նախարարն ասաց. «Տեսնում եք, որ ես շարունակում եմ աշխատել ու բավական ակտիվ ռեժիմով»:
Հարցին՝ ի՞նչն է պատճառը, որ Արցախում՝ Ադրբեջանի վերահսկողության ներքո գտնվող տարածքներում արգելվել են դիերի որոնողական աշխատանքները՝ Այվազյանը պատասխանեց, որ դա բացատրում են կլիմայական վատ պայմաններով. «Վստահ եմ, որ մոտ օրերս անպայման եղանակի բարելավման արդյունքում նորից կսկսվեն այդ աշխատանքները»:
Հարցին՝ ադրբեջանական կո՞ղմն է այդպես պատճառաբանում՝ նախարարը պատասխանեց. «Իսկապես կլիմայական պայմանները շատ վատն էին»:
Խոսելով ռազմագերիների հարցի մասին՝ նախարարն ասաց, որ այն 24 ժամ իրենց ուշադրության ներքո է. «Միջգերատեսչական մեր հանձնախումբն աշխատում է բոլոր ուղղություններով: Գնալով միջազգային ճնշումը հետզհետե աճում է եւ ինչպես ենթադրվում էր՝ գերիների հայրենադարձման արհեստական խոչընդոտներ ստեղծելու Ադրբեջանի քաղաքականությունը, պատանդառությունը կամաց-կամաց դառնում է գլխացավանք Ադրբեջանի համար: Մենք հուսով ենք, որ Ադրբեջանը կհրաժարվի այդ քաղաքականությունից եւ անհապաղ դրական լուծում կտա հումանիտար այս կարեւորագույն հարցին»:
Կարդացեք նաև
Մանրամասները՝ տեսանյութում
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ