Լրահոս
Օրվա լրահոսը

«Կառավարության թիվ մեկ շենքից թիվ երեք շենք գնալու համար վարչապետի աթոռը զբաղեցնող անձն ամբողջ ներքին զորքերի համակարգը, բոլոր ոստիկաններին հանել է փողոց». Բագրատ Եսայան

Փետրվար 23,2021 14:30

«Եթե վախենայինք, այստեղ չէինք լինի»,- ՀՀ կառավարության երրորդ շենքի մոտ հայտարարեց ՀՅԴ անդամ Բագրատ Եսայանը՝ անդրադառնալով ՀՀ ԱԺ պաշտպանության հարցերի հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանի հայտարարություններին:

 

Հիշեցնենք՝ ՀՀ քաղաքացիները հավաքվել էին ՀՀ կառավարության շենքի մոտ թույլ չտալու Նիկոլ Փաշինյանի մոտքը կառավարության շենք: Նախնական տվյալներով՝ 25 անձ էր բերման ենթարկվել դեռ անհնազանդության գործողությունները չսկսված: Կառավարության շենքի դիմաց այսօրվա ցույցերից հետո ոստիկանական տարբեր բաժանմունքներ բերման է ենթարկվել 58 քաղաքացի։

The police have blocked the area of RA Government’s third building in order to prevent the clashes while the RA Prime Minister Nikol Pashinyan enters the building. Yerevan, Armenia

 

The police have blocked the area of RA Government’s third building in order to prevent the clashes while the RA Prime Minister Nikol Pashinyan enters the building. Yerevan, Armenia

Opposition has blocked the entrance of the RA Government’s third building in order to prevent the RA Prime Minister Nikol Pashinyan’s entry to building. Yerevan, Armenia

Լրագրողները Բագրատ Եսայանին հիշեցրին ՀՀ ԱԺ պաշտպանության հարցերի հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանի այն հայտարարությունը, որ եթե շենքեր գրավեն, պետությունը կարող է կրակել ու հետաքրքրվեցին՝ չե՞ն վախենում, նա պատասխանեց. «Եթե նման հայտարարություն է անում, թող ուրեմն իրենց համեմատի իրենց ասած նախկինների հետ, երբ իրենք ու իրենց առաջնորդը գրավում էր կառավարության շենքը, այնքան բարոյականություն ունեին, որ ոչ թե չկրակեցին այդ ժողովրդի վրա, այլ որևէ բռնություն չգործադրեցին նրանց նկատմամբ: Հիմա կառավարության թիվ մեկ շենքից թիվ երեք շենք գնալու համար վարչապետի աթոռը զբաղեցնող այս անձն ամբողջ ներքին զորքերի համակարգը, բոլոր ոստիկաններին հանել է փողոց: Ժողովուրդը հասկանո՞ւմ է, որ Ադրբեջանի կիրթ նախագահի հետ համաձայնության գալուց և Արցախը հանձնելուց, պայմանավորված պատերազմից հետո այս մարդը հիմա իրենց անունից փորձում է հաստատել, որ ժողովուրդը համաձայն է եղել իր հետ: Այսինքն՝այն անձինք, որոնք չեն բողոքում և չեն պահանջում նրա հրաժարականը, ստացվում է, որ իրենից ու իր կնոջից պակաս հողատու չեն»:

Բագրատ Եսայան

Բագրատ Եսայանն ուղղակի զարմանում է, որ արժանապատվություն ունեցող մարդիկ իրենց տներում, աշխատավայրերում են, իսկ այս ոստիկաններին խղճում է:

Ցույցի մասնակիցները հայտարարեցին՝ անհնազանդության գործողությունները կշարունակվեն այսօր՝ ժամը 18.30-ին՝ Արամ Մանուկյանի արձանից մոտից:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728