Լրահոս
Օրվա լրահոսը

Երեմ Սարգսյանը պատրաստվում է կրկին ներկայացնել միջնորդություն, որ դատարանը թույլ տա Գագիկ Խաչատրյանին մեկնելու բուժման

Փետրվար 23,2021 14:00

ՊԵԿ նախկին ղեկավար Գագիկ Խաչատրյանի գործով դատական նիստն այսօր կրկին հետաձգվեց: Արդեն տևական ժամանակ Գագիկ Խաչատրյանի գործով դատական նիստեր չեն կայանում: Պատճառն այսօր նույնպես Գագիկ Խաչատրյանի դատարան չներկայանալն էր: Նրա շահերի պաշտպան Երեմ Սարգսյանը տեղեկացրեց, որ առողջական խնդիրների պատճառներով Գագիկ Խաչատրյանը չի կարողացել ներկայանալ դատարան: Հենց այս պատճառով են արդեն տևական ժամանակ հետաձգվում վերջինիս գործով դատական նիստերը:

Պաշտպանները երկու անգամ ներկայացրել են միջնորդություն, որպեսզի Գագիկ Խաչատրյանը մեկնի արտասահման՝ բուժում ստանալու: Նրանց հիմնավորմամբ՝ Հայաստանում բոլոր հնարավոր բժշկական միջոցներն օգտագործվել են, սակայն Գագիկ Խաչատրյանին անհրաժեշտ է վիրահատություն, որի իրականացումը հնարավոր չէ այստեղ, հնարավոր է միայն արտերկրում:

Aravot.am-ի հետ զրույցում Երեմ Սարգսյանն ասաց, որ առաջիկա նիստում նա պատրաստվում է կրկին ներկայացնել միջնորդություն, որպեսզի դատարանը թույլ տա Գագիկ Խաչատրյանին մեկնելու բուժման:

Հաջորդ դատական նիստը նշանակված է մարտի 16-ին

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728