Լրահոս
Օրվա լրահոսը

«Վազգեն Մանուկյանը հին աճպարար է… իր քաղաքական կարիերան եւս մեկ անգամ ավարտել է, ուղղակի հիմա իրեն չեն ասում, որ տրամադրությունը չփչանա». Ալեն Սիմոնյան

Փետրվար 23,2021 13:51

Երեկ «Հայրենիքի փրկության շարժման» վարչապետի թեկնածու Վազգեն Մանուկյանը հարցին՝ երբ խոսում եք ապստամբության մասին, չե՞ք կարծում, որ քաղաքացիների միջեւ բախումների խնդիր կարող է առաջանալ՝ պատասխանել էր, որ «եթե իրենք (այսինքն՝ իշխանությունները) պլանկան բարձրացնեն, մենք էլ կբարձրացնենք»:

Այսօր լրագրողների հետ զրույցում այս առնչությամբ ԱԺ փոխխոսնակ Ալեն Սիմոնյանն ասաց. «Վազգեն Մանուկյանը հին աճպարար է: Իշխանությունները պլանկան բարձրացնելու խնդիր չունեն: Իշխանությունը իշխանություն է, որտեղ կա ոստիկանություն, ԱԱԾ, զորքեր, մենք ինչպե՞ս պիտի պլանկան բարձրացնենք, դուրս գանք, բռնության կոչե՞ր անենք: Վազգեն Մանուկյանն իր քաղաքական կարիերան եւս մեկ անգամ ավարտել է, ուղղակի հիմա իրեն չեն ասում դա, որ իր տրամադրությունը չփչանա»:

Ալեն Սիմոնյանի խոսքով՝ Վազգեն Մանուկյանն այսօր «բալաստ» է ընդդիմադիր ուժերի համար ու իրենք փորձում են ամեն կերպ տարանջատվել. «Օրինակ, վերջին հանրահավաքի ժամանակ ով ելույթ էր ունենում, նույնիսկ՝ Գագիկ Ծառուկյանը, բոլորը գոռում էին՝ Ծառուկյան, Ծառուկյան: Իրարամերժ հայտարարություններ են անում, չեն վերցնում իրենց վրա պատասխանատվությունը Վազգեն Մանուկյանի հայտարարությունների հետ կապված: Թե՛ Վազգեն Մանուկյանը, թե՛ իրեն սատարող ուժերն այսօր գտնվում են ցայտնոտային վիճակի մեջ եւ չգիտեն ինչ անեն»:

Լրագրողները նաեւ հետաքրքրվեցին ԱԱԾ-ի՝ ֆեյքերի, օրինակ, Գագիկ Սողոմոնյանի դեմ պայքարից, որը զավեշտալի մեկնաբանությունների տեղիք է տվել: Հարցին՝ ինչո՞ւ է ԱԱԾ-ն ընկել մի ֆեյքի հետեւից ու քաղաքական հաշվեհարդար է տեսնում՝ Ալեն Սիմոնյանը պատասխանեց. «Դե եթե շաբաթը մեկ-երկու անգամ ԱԱԾ-ից տարբեր հաղորդագրություններ չստանայինք եւ սա լիներ միակ հաղորդագրությունը, միգուցե դա ճիշտ լիներ: Բայց ԱԱԾ-ն հեղափոխությունից այս կողմ բավականին ակտիվ աշխատում է ու հաշվի առնելով այդ ֆեյքի գործողությունները ինչպես անձնական բնույթում, ռազմական դրության պարագայում տարբեր հայտարարություններ անելը, կարծում եմ, այն նույնիսկ ուշացած է: Ես սպասում եմ, որ ունենանք վերջնական վճիռ ունենանք, հասկանանք, թե ով է այդ ատելությունը տարածում, հասկանանք, թե ովքեր են»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Սարգիս Զեյթունյան says:

    Հա, սիրուն տղա, եթե իր՝ ՊՆ լինելու օրոք բանակի արածը համեմատենք ձեր քաջագործությունների հետ, ու եթե վերջինը համարենք նորմալ, ապա ինքն, իսկապես, աճպարար է:

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728