ՀՀ ոստիկանությունը շարունակում է բերման ենթարկել ՀՀ կառավարության դիմաց ցույցի մասնակից քաղաքացիներին:
Clashes between the policemen and opposition members took place during the blockade of the entrance of the RA Government’s third building to prevent the RA Prime Minister Nikol Pashinyan’s entry to building. Yerevan, Armenia

Նրանք ցանկանում էին բերման ենթարկել ՀՅԴ անդամներ Գեղամ Մանուկյանին, Բագրատ Եսայանին, ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանին:
Opposition has blocked the entrance of the RA Government’s third building in order to prevent the RA Prime Minister Nikol Pashinyan’s entry to building. Yerevan, Armenia
Իշխան Սաղաթելյանին հաջողվեց դուրս պրծնել ոստիկանության շրջափակումից: Ոստիկանները հետապնդում էին նրան, ի վերջո հասան նրան, բռնեցին: Իշխան Սաղաթելյանը մարմնական վնասվածքներ էր ստացել, նրա շրթունքից արյուն էր հոսում: Ցույցի մասնակիցների մեկը, դիմելով ոստիկաններին, ասաց. «Արյուն է գալիս, մի՛ խփեք»:
Ոստիկաններին չհաջողվեց բերման ենթարկել Իշխան Սաղաթելյանին: Նա լրագրողների հետ զրույցում հայտարարեց. «Ոստիկանությունը շարունակում է կատարել հանցագործի հրահանգները, ու բոլորը պատասխան են տալու: Վնասվածքներս թեթև են, փորձում էին ինձ բերման ենթարկել: Սա խուժանություն է, ոստիկանությունը շարունակում է ծառայել այս հանցագործներին: Հատ-հատ պատասխան են տալու: Ես խոստանում եմ՝ Նիկոլին օր ու արև չեմ տալու: Սա ավելի է պարտավորեցնում: Քանի ես շնչում եմ՝ կամ բանտ, կամ ազատություն: Նիկոլը պիտի տուն գնա, որ էս երկիրը փրկենք այս բռնապետությունից»:
The police have blocked the area of RA Government’s third building in order to prevent the clashes while the RA Prime Minister Nikol Pashinyan enters the building. Yerevan, Armenia

Այս պահին արդեն շատ քիչ մարդ է մնացել ցույցի վայրում՝ ՀՀ կառավարության շենքի մոտ: Ցույցի մասնակիցներից գրեթե բոլորին բերման ենթարկեցին:
The police have blocked the area of RA Government’s third building in order to prevent the clashes while the RA Prime Minister Nikol Pashinyan enters the building. Yerevan, Armenia
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը: