Լրահոս
Օրվա լրահոսը

Տեղի է ունեցել Չարենցավանի և Թեոդոսիայի միջև բարեկամական կապեր հաստատելու հուշագիր ստորագրելու վերաբերյալ քննարկում. Գործընթացը դատապարտելի է և հարվածում է ՀՀ միջազգային-քաղաքական շահերին. Ազգային-Ժողովրդավարական բևեռ

Փետրվար 23,2021 13:15

Ի հեճուկս այն հանգամանքի, որ Հայաստանի Հանրապետությունը պաշտոնապես չի ճանաչել Ղրիմը` որպես Ռուսաստանի Դաշնության տարածքային ամբողջականության անբաժանելի մաս, սույն թվականի սեպտեմբերի 15-ին, այսպես կոչված, «Ռուսական մշակույթի և գիտության կենտրոնի» գրասենյակից` Չարենցավանի քաղաքապետի և Թեոդոսիա քաղաքի, այսպես կոչված, քաղաքապետի միջև, տեսակապի միջոցով տեղի է ունեցել Չարենցավան և Թեոդոսիա քաղաքների միջև բարեկամական կապեր հաստատելու մասին հուշագիր ստորագրելու վերաբերյալ քննարկում:

Այնուհետև` փետրվարի 22-ին, Ազգային-Ժողովրդավարական բևեռի Չարենցավան համայնքի համակիրների նախաձեռնությամբ տեղի է ունեցել հանդիպում համայնքի ղեկավարի հետ, որի ընթացքում ԱԺԲ-ի ներկայացուցիչները իրենց բողոքն են արտահայտել տեղի ունեցածի վերաբերյալ` շեշտելով, որ այդ գործընթացը դատապարտելի է և հարվածում է Հայաստանի Հանրապետության միջազգային-քաղաքական շահերին:

Հանդիպման վերջում համայնքի ղեկավարը հավաստիացրել է, որ նման հուշագիր չի ստորագրվի:

Ազգային-Ժողովրդավարական բևեռը հետևում է Հայաստանում իրականացող քաղաքական գործընթացներին և թույլ չի տալու, որ ազգային շահերին հակասող գործընթացները դրանց նախաձեռնողների համար ցանկալի զարգացում ունենան:

Ազգային-Ժողովրդավարական բևեռի նախաձեռնող խումբ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728