«ՀՀԿ-ի գրասենյակը բոլոր կողմերից շրջափակված է ոստիկանության կողմից,- այս մասին հայտնում է ՀՀԿ երիտասարդական կազմակերպության ղեկավար Հայկ Մամիջանյանը:-Արգելում էին քաղաքացիներին ներսուդուրս անել: Մեզ հաջողվեց ճեղքել ու հասնել Թուֆենկյանի մոտ: Բայց այստեղ ուղղակի կանգնելու համար մեզ բերման ենթարկեցին՝ դեռ չէինք էլ հասցրել որեւէ բան անել»:
«Հայրենիք» կուսակցության խորհրդի անդամ Արսեն Բաբայանը տեղեկացնում է, որ «ոստիկանությունն ապօրինի ձերբակալեց «Հայրենիք» կուսակցության խորհրդի անդամ Սոս Հակոբյանին, կուսակցականներ Բաբկեն Հարությունյանին և Դավիթ Բաղդասարյանին»: