Լրահոս
Օրվա լրահոսը

Բաբկեն Թունյան. Առանձին ընկերությունների փակվելը միանշանակ պատճառ չէ, որ ներդրումներ չեն գա. «Ժամանակ»

Փետրվար 23,2021 12:03

«Ժամանակ»-ի զրուցակիցն է ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Բաբկեն Թունյանը։

– Պարոն Թունյան, Գործատուների միության նախագահն ասում է, որ 2020 թվականի ընթացքում 22 հազար ընկերություններ՝ տուրիզմ, հրուշակեղեն, խանութներ, դադարեցրել են գործունեությունը։ Եվ նրանց թվում մոտավորապես 6000-ը Պետական ռեգիստրից ընդհանրապես իրենց վկայականները հանել են։ Մտահոգիչ չէ՞ այս հանգամանքը երկրի տնտեսության համար։

– Իհարկե, մտահոգիչ է, որ ընկերություններ են փակվել, կամ իրենց գործունեությունը դադարեցրել։ Իհարկե, ես չգիտեմ, թե կոնկրետ այդ թվային տվյալը՝ 22000-ը որտեղից, բայց սա անսպասելի և անբացատրելի չէ։ Հայաստանը, ինչպես աշխարհի բոլոր երկրները, անցած տարվանից մինչև այսօր պայքարում է կորոնավիրուսի հետևանքների դեմ։ Եվ այդ վիրուսի ազդեցությունից ամենաշատը տուժել են տուրիզմի, հանրային սեկտորի և այլ ոլորտների ընկերությունները։ Դրա համար էլ կառավարությունը տարբեր սոցիալական աջակցության ծրագրեր է իրականացրել և շարունակում է իրականացնել։

Ինչ վերաբերում է 6000 ընկերությունների՝ Պետական ռեգիստրից ընդհանրապես իրենց վկայականները հանելուն, ուզում եմ ասել, որ մյուս կողմից ընկերություններ կան, որ գրանցումներ են ստանում։ Վիճակագրական կոմիտեն ամեն ամիս հրապարակում է առաջնային գրանցում ստացած ընկերությունների ցանկը, և կարող է պարզվել, որ սրան համարժեք ընկերություններ են գրանցվել։ Այսինքն՝ այս առումով այս թիվը այնքան էլ միանշանակ չէ։

– Պարոն Թունյան, որքանո՞վ կարող ենք ակնկալել ներդրումներ, երբ կոնկրետ ձեռնարկություններ են փակվում։

– Առանձին ընկերությունների փակվելը միանշանակ պատճառ չէ, որ ներդրումներ չեն գա։ Այն երկրները, որտեղ ներդրումներ են եղել և աճել են, այդտեղ էլ են ընկերություններ փակվում, և նայած, թե որ ոլորտի ընկերություններում են ներդրումներ կատարվում, այսինքն՝ եթե մեզ մոտ փակվել են տուրիզմի կամ հանրային սննդի ոլորտում գործող ընկերությունները, որոնք վնասով են աշխատել, մյուս կողմից մենք ունենք ՏՏ ոլորտում աճ, այսինքն՝ պետք է համեմատության մեջ նայել, պարտադիր չէ, որ հենց այդ փակված ընկերության ոլորտում, աշխատող ընկերության փոխարեն, նույն ոլորտում մեկ այլ ընկերություն ներդրում անի։

Սիրանույշ ՊԱՊՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ՝ «Ժամանակ» օրաթերթի այսօրվա համարում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728