Լրահոս
Օրվա լրահոսը

Արսեն Բաբայան. Ինչպես իմանալ, թե արդյոք ձերբակալված կամ մեղադրվող անձը ենթարկվո՞ւմ է քաղաքական հետապնդման

Փետրվար 23,2021 11:26

«Հայրենիք» կուսակցության քաղխորհրդի անդամ Արսեն Բաբայանի ֆեյսբուքյան գրառումը

Որն է քաղաքական հետապնդումը և ինչով է այն տարբերվում իրավական վարույթից

Ինչպես իմանալ, թե արդյոք ձերբակալված կամ մեղադրվող անձը ենթարկվո՞ւմ է քաղաքական հետապնդման: Նախ նշեմ, որ քաղաքական հետապնդումն ամենևին չի նշանակում, թե չպետք է գործ ունենանք քրեական օրենքի հետ: Առանց դրա քրեադատավարական հարկադրանք (կասկածյալ, ձերբակալում, մեղադրանք, կալանք և այլն…) չի կարող կիրառվել:

Քննարկենք մեկ օրինակ: Ընդդիմադիր հայացքներ ունեցող և իշխանությանը քննադատող քաղաքացի Ա.Բ.-ն պարբերաբար ֆեյսբուքում իր հրապարակումներով բռնություն գործադրելու հրապարակային կոչեր է անում: Այդ արարքի առթիվ ԱԱԾ-ում հարուցվում է քրեական գործ, որի շրջանակներում հատուկջոկատայիններն այցելում են քաղաքացի Ա.Բ.-ի բնակարան և վերջինիս ձերբակալում: Հետո մեղադրանք են առաջադրում և կատարում անհրաժեշտ քննչական գործողություններ:

Այդ նույն ժամանակահատվածում (նույնիսկ ավելի վաղ սկսելով) իշխանություններին պաշտպանող, ամեն օր իշխանահաճո գրառումներ կատարող քաղաքացի Ն.Փ.-ն նույնկերպ բռնություն գործադրելու հրապարակային կոչեր է անում: Սակայն որևէ իրավապահ մարմնում այս դեպքի առթիվ որևէ վարույթ չի հարուցվում, անգամ ձևական ուսումնասիրություն չի կատարվում, իսկ այդ քաղաքացին մնալով անպատիժ, վայելելով իշխանությունների սերն իր հանդեպ, շարունակում է ավելի լկտիանալ ու սկսում է ֆեյսբուքում անբարոյական գրառումներ կատարել ընդդիմադիր կին գործիչների հասցեին:

Հենց այս օրինակով հաստատվում է, որ քաղաքացի Ա.Բ.-ի նկատմամբ իրականացվում է բացահայտ քաղաքական հետապնդում: Առավել ևս, որ ԱԱԾ-ում նույնիսկ քննության ընթացքում որևէ կերպ չի հիմնավորվում, որ նշված քաղաքացին անձամբ կատարել է քրեորեն պատժելի արարք, քանի որ նրան մեղսագրվող արարքն իբր նա կատարել է կեղծ օգտահաշվի միջոցով: Մինչդեռ քաղաքացի Ն.Փ-ի դեպքում դա բացահայտ է, բռնություն գործադրելու հրապարակային կոչերը նա կատարել ու կատարում է հենց իր օգտահաշվով: Նույնիսկ՝ ուղիղ եթերում:

Ի դեպ, այս կանոնն իմ բացահայտումը կամ հայտնագործությունը չէ, այն տեղ է գտել միջազգային բազմաթիվ փաստաթղթերում:

Հասկանալու համար այդպե՞ս է արդյոք Արա Սաղաթելյանի, Կարեն Բեքարյանի, Նարեկ Մալյանի և այլ անձանց դեպքում, արդյոք նրանց նկատմամբ իրականացվողը հենց քաղաքական հետապնդո՞ւմ է, թե ոչ՝ բավարար է կարդալ սույն գրառմանը կցված նյութերը:

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728