Լրահոս
Օրվա լրահոսը

Ծխում է չափահաս տղամարդկանց 51,7 տոկոսը. մշակվել է ծխելու դեմ պայքարի 2021-2025 թթ. ռազմավարությունը. «Հայաստանի Հանրապետություն»

Փետրվար 23,2021 10:40

Ըստ Հայաստանի առողջապահության նախարարության վերջին՝ 2017 թվականի ուսումնասիրության, Հայաստանի 18-69 տարեկան բնակչության 28 տոկոսը ներկայում ծխում է, որոնցից 27 տոկոսը ծխախոտ օգտագործում են ամեն օր: Ծխում է չափահաս տղամարդկանց 51,7 տոկոսը, իսկ կանանց՝ միայն 1,8 տոկոսը: Հայաստանում բարձր է նաեւ երկրորդային ծխի ազդեցությանը ենթարկվող բնակչության թիվը: Խնդրին համակարգային լուծում տալու համար Առողջապահության նախարարությունը մշակել եւ հանրային քննարկման է դրել Ծխախոտային արտադրատեսակների, ծխախոտային արտադրատեսակների փոխարինիչների օգտագործման դեմ պայքարի 2021-2025 թվականների ռազմավարությունը: Շրջանառվող փաստաթղթով՝ ոլորտի լիազոր մարմինը ակնկալում է ներկա եւ ապագա սերունդներին պաշտպանել ծխախոտի օգտագործման եւ դրա ծխի ազդեցության քայքայիչ հետեւանքներից, ինչպես նաեւ ծխախոտի ծխի երկրորդային ազդեցությունից՝ դրանով նվազեցնելով ոչ վարակիչ հիվանդությունների ցուցանիշները։

Արմեն ՎԱՐԴԱՆՅԱՆ

Նյութն ամբողջությամբ՝ «Հայաստանի Հանրապետություն» օրաթերթի այսօրվա համարում։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728