«Իրավական ուղի» ՀԿ նախագահ Ռուբեն Մելիքյանի ֆեյսբուքյան գրառումը
Երթի ավարտից շուրջ 1 ժամ անց ոստիկանությունը հերթական անգամ ցուցադրել է իր «դեմքը», այս անգամ՝ անչափահաս երեխային «ա-լյա-Բեն-Լադեն» բռնելով ու բերման ենթարկելով։
ՀՔԾ շենքին ձվեր նետելու համար։ Թե բա՝ խուլիգանություն է։
Բա 2019 թվին, որ գերագույն դավաճանի կողմնակիցները ձվահարեցին «Հայելի» լրատվականի գրասենյակը, դա խուլիգանություն չէ՞ր։ Այդ ժամանակ ասո՞ւմ էինք ձեզ՝ որակեք խուլիգանություն։ Ասո՛ւմ էինք։ Լսեցի՞ք։ Չլսեցիք։
Կարդացեք նաև
Դե, ուրեմն իմացեք, որ Հայաստանում այլևս ոչ ոք իրավունք չունի խուլիգանություն որակել որպես քաղաքական բողոքի նշան՝ շենքերի և առարկաների (բացառությամբ ուսապարկերի) ձվահարումը։ Ոչ ոք։