Լրահոս
Օրվա լրահոսը

Այս փոփոխությունների արդյունքում շատ մանկապարտեզներ ուղղակի կփակվեն. «Ժողովուրդ»

Փետրվար 23,2021 10:06

«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ ՀՀ վարչապետի՝ 2020 թվականի դեկտեմբերի 30-ի N 1455-Լ որոշման հավելվածի համաձայն՝ կառավարությանը հանձնարարվել է մինչեւ 2021-ի մայիսի երկրորդ տասնօրյակը պատրաստել օրենսդրական փոփոխությունների փաթեթ, ըստ որի՝ հանրակրթություն եւ բարձրագույն կրթություն իրականացնող հաստատությունների գործունեությունը պետք է հարկվի ԱԱՀ-ով՝ 20 տոկոսի չափով։

Եւ շատ ծնողներ անհանգստացած են, որովհետեւ այս փոփոխություններից հետո ստիպված են լինելու իրենց երեխաներին հանել մասնավոր դպրոցներից եւ տեղափոխել պետական դպրոց, մինչդեռ անկախ հայկական դպրոցների ասոցիացիայի հաշվարկներով՝ ամեն տարի պետությունը մոտ 9000 երեխայի վրա տնտեսում է ավելի քան 1,2 միլիարդ դրամ, այսինքն՝ այդքան երեխա կրթություն է ստանում ոչ պետական դպրոցներում։

Ավելին, անկախ դպրոցների հայկական ասոցիացիան հարցում է անցկացրել աշակերտների ծնողների շրջանում։ Հարցման մասնակից ծնողներից շուրջ 50 տոկոսից ավելին հայտարարել է, որ երեխաներին կտանեն պետական դպրոց: Նույն պատկերն է նաեւ մասնավոր մանկապարտեզների դեպքում, ինչի շնորհիվ հատկապես կանայք կարողանում են աշխատել՝ նպաստելով ՀՀ տնտեսության զարգացմանը։

Իսկ այս փոփոխությունների արդյունքում շատ մանկապարտեզներ ուղղակի կփակվեն, պետական մանկապարտեզներում ազատ տեղեր չկան։

Հոդվածն ամբողջությամբ՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728