Լրահոս
Օրվա լրահոսը

Թուրքիան սկսել է գործուն քայլեր ձեռնարկել զավթած տարածքներում նաեւ իր տնտեսական ներկայությունն ունենալու ուղղությամբ. «Հայաստանի Հանրապետություն»

Փետրվար 23,2021 08:30

«Կանխատեսելի էր, որ Արցախի Հանրապետության տարածքներ Թուրքիայի ռազմական էքսպանսիային հետեւելու էր նաեւ տնտեսական ներխուժումը: Այդ երկիրն Անդրկովկասում առաջին հերթին ցանկանում է ամրապնդվել տնտեսապես, որն այնտեղ ներկա գտնվելու ավելի երկարաժամկետ հիմքեր կապահովի նրա համար: Դրա ակնառու դրսեւորումներն առկա են Վրաստանում: Չնայած Արցախյան պատերազմը նոր է ավարտվել, եւ վաղ է խոսել դրանց հետեւանքների վերացման մասին, սակայն Թուրքիան սկսել է գործուն քայլեր ձեռնարկել զավթած տարածքներում նաեւ իր տնտեսական ներկայությունն ունենալու ուղղությամբ:

Նախորդ շաբաթ Թուրքիայի տնտեսական հարաբերությունների  հանձնաժողովը կազմակերպել էր «Թուրքիա-Ադրբեջան գործարար ֆորումը»: Թուրքական կողմն ակնկալում է Հայաստանի եւ Արցախի կառուցողական վերաբերմունքը: Սակայն խնդիրն այն է, որ թուրքական երկու պետությունները հեռու են կառուցողականությունից, նախ՝ կոշտ ռազմական հռետորաբանությամբ, ներքին կոմունիկացիաները փակ պահելով, ինչպես նաեւ պատերազմից մի քանի ամիս անց էլ մեծ թվով ռազմագերիներ պատանդ պահելով: Նման իրավիճակում անտրամաբանական է տնտեսական համագործակցության, առավել եւս՝ ագրեսիայի ենթարկված կողմի կառուցողականության մասին խոսելը»:

Արմեն ՎԱՐԴԱՆՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ՝ «Հայաստանի Հանրապետություն» օրաթերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728