Այսօր, ինչպես տեղեկացրել ենք,«Հայրենիքի փրկության շարժումը» երթ էր կազմակերպել Կոմիտասի պողոտայից մինչեւ Ֆրանսիայի հրապարակ:
ՀՅԴ անդամ Գեղամ Մանուկյանը, երբ երթի մասնակիցները հասան նախագահական շենքի մոտ, դիմեց նախագահին՝ հորդորելով, որ եթե Արմեն Սարգսյանը միացել է իրենց պահանջին ու վարչապետի հրաժարականն է ուզում, այսօրվանից չպետք է վավերացնի վարչապետի աթոռը զբաղեցնող անձի կողմից ուղարկված որեւէ փաստաթուղթ: Նա դրա իրավունքն ունի:
Երկրորդ պահանջը հետեւյալն է. «Շատ արագ պետք է դիմի գործողությունների՝ մեր քաղաքացիների իրավունքը պաշտպանելու, օրենքը պաշտպանելու, վարչապետի հրաժարականից հետո ժամանակավոր կառավարություն ստեղծելու համար: Ժամանակը կարճ է Արմեն Սարգսյանի համար, Բաղրամյան 26-ի համար, որովհետեւ նա երաշխավորն է Սահմանադրության, որն այսօր ոտնատակ է տրվում: Այն կոչը, որ Արմեն Սարգսյանն է հնչեցրել, կաթողիկոսը, ակադեմիական ողջ հանրությունը, սա է՝ առանց Նիկոլ Հայաստան»:
Կարդացեք նաև
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ