Այսօր, ինչպես տեղեկացրել ենք, «Հայրենիքի փրկության շարժումը» երթ էր կազմակերպել Կոմիտասի պողոտայից մինչեւ Ֆրանսիայի հրապարակ:
Ողջ երթի ժամանակ քաղաքացիները իրենց պատուհաններից, պատշգամբներից ծափահարում ու այդպիսով իրենց աջակցությունն էին հայտնում երթի կազմակերպիչներին: Մի քաղաքացի իրենց տան պատշգամբում սկսեց դհոլ նվագել՝ ոգեւորելով մասնակիցներին:
Կարդացեք նաև
Ցուցարարները, երբ հասան Վաղարշյան փողոցում գտնվող Հատուկ քննչական ծառայության շենքի մոտ, սկսեցին ձվեր նետել շենքի պատուհաններին ու պատերին: ՀՅԴ անդամ Գեղամ Մանուկյանը հորդորեց չանել այդպիսի բաներ:
Նա նշեց, որ ՀՔԾ աշխատակիցները ոչ թե զբաղված են օրինականությամբ, այլ՝ քրգործեր թխելով. «Դիմում ենք ձեզ, դուք ոտնահարում եք ՀՀ օրենքները, Սահմանադրությունը, մի՛ դարձեք Նիկոլին խաղալիք: Իրավական գործեր կարող մի եղեք, մի օր պատասխան եք տալու, ամո՛թ բոլորին»:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ