Այսօր, ինչպես տեղեկացրել ենք, «Հայրենիքի փրկության շարժումը» երթ էր կազմակերպել Կոմիտասի պողոտայից մինչեւ Ֆրանսիայի հրապարակ: Երթի ժամանակ ԲՀԿ պատգամավոր Իվետա Տոնոյանն ասաց, որ նոյեմբերի 9-ից սկսած՝ վարչապետի աթոռին «զմռսված» պաշտոնյան չի պատասխանել՝ քանի՞ զոհ ենք ունեցել Արցախի պատերազմում, քանի՞սն են ստացել հաշմանդամության աստիճաններ, Հայաստանի տարածքից քանի՞ հազար քմ ենք կորցրել: Այս հարցերի պատասխանները տալու փոխարեն նա կառավարության նիստերը անցկացնում է ժպիտով,հումորով, ծափ ու ծիծաղով, կարծես մոռացել է մեր մի քանի հազար զոհերի մասին: Կարծես մոռացել է, որ Արցախի 75%-ն այլեւս Ադրբեջանինն է, մոռացել է, որ շուրջ 40 հազար արցախցի այսօր չի կարողանում իր ամենատարրական խնդիրները լուծել, որովհետեւ պետությունը դրա համար անգամ չունի բավարար չափով կազմակերպվածություն ու քաղաքական կամք: Այսօր մենք պետք է պատասխանենք մի հարցի՝ մենք ուզո՞ւմ ենք ունենալ այպիսի իշխանություն, որը աճուրդի է հանել Հայաստանը ու մաս-մաս վաճառում է»:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ