Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

«Տո դուք ո՞վ եք, որ ժողովրդի վրա կրակ բացեք ա՛յ դավաճաններ». Արփինե Հովհաննիսյան

Փետրվար 22,2021 22:00

«Երեկ այս իշխանության ամենալպիրշ եւ ցինիկ ներկայացուցիչներից մեկը մեզ է փոխանցել գերագույն գլխավոր վախկոտի, դավաճանի ուղերձը, որ եթե ինչ-որ բան իրենց սրտով չգնա, ապա իրենք կրակ կբացեն ժողովրդի վրա: Ուզում եմ ձեզ ասել՝ տո դուք ո՞վ եք, որ ժողովրդի վրա կրակ բացեք ա՛յ դավաճաններ, դուք ո՞վ եք: Ձեզ քի՞չ է 5000 հոգին, որ զոհեցիք, 10 հազար հոգին, որ անդամահատեցիք, 100 հազար հոգին, որ անհայրենիք թողեցիք: Ժողովուրդ, իրենք ո՞վ են՝ դավաճան»,- այսօր «Հայրենիքի փրկության շարժման» երթի ժամանակ ասաց ԱԺ նախկին փոխնախագահ Արփինե Հովհաննիսյանը:

Հիշեցնենք, որ ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանն ասել էր, որ եթե ընդդիմությունը շենք-շինություններ գրավելու մասին է խոսում, պետք է հասկանան, որ այդ շենքերը պետական պաշտպանության տակ են եւ պետությունը կարող է կրակել:

Նա շնորհավորեց ՀՀ քաղաքացիներին՝ ասելով. «Նիկոլ Փաշինյանը վախենում է, այսինքն, շաբաթ օրվա հանրահավաքից հետո հասկացել է, որ հանրային պահանջ կա իրեն հեռացնելու, հանրային պահանջ կա իր ոհմակով ՀՀ տարածքը լքելու: Դուք դավաճան ենք, դավաճանել եք հայ ժողովրդի վստահությունը: Ո՞ւմ վրա եք կրակ բացում, նրանց, որոնք սկուտեղի վրա ձեզ իշխանությո՞ւն մատուցեցին: Առանց Նիկոլ Հայաստանը ապագա է եւ շատ մոտ ապագա»:

Նա հորդորեց մի վայրկյան անգամ չերկնչել:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728