Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

«Այդ ծերունի ավազակը եւ մյուսները թող մտածեն դեսպանատների հետ բանակցություններով քաղաքական ապաստանի մասին». Իշխան Սաղաթելյանը՝ Անդրանիկ Քոչարյանին

Փետրվար 22,2021 21:12

Այսօր «Հայրենիքի փրկության շարժումը» Կոմիտասի պողոտայից երթ էր կազմակերպել դեպի Ֆրանսիայի հրապարակ:

Երթից առաջ լրագրողների հետ զրույցում ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը, խոսելով ԱԺ պաշտպանության հարցերի հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանի այն հայտարարության մասին, որ եթե շենքեր գրավեն պետությունը կարող է կրակել՝ ասաց. «Եթե իշխանություններին թվում է, որ իրենց հայտարարություններով կարող են վախեցնել ժողովրդին եւ հետ կանգնեցնել պահանջից, չարաչար սխալվում են: Այդ ծերունի ավազակի, իրենց թիմի վրա, իրենց վզին 10 հազար հայի արյուն կա: Շուրջ 4000 մարդ կորցրել ենք կորոնավիրուսից, 6000-ից ավելի՝ պատերազմի ժամանակ, կորցրել ենք մեր հայրենիքի մի մասը ու եթե այսքանից հետո մի հատ էլ մտքներով անցնում է, որ կարող են մի հատ էլ փորձ անեն ժողովրդի վրա կրակել՝ չարաչար սխալվում են:

Մենք սադրանքների չենք գնալու, բայց երբեք թույլ չենք տալու որեւէ մեկը նման սպառնալիքներով ահաբեկի մեր ժողովրդին: Մենք կազմակերպված ձեւով քշելու ենք այս իշխանությանը: Այդ ծերունի ավազակը եւ մյուսները թող մտածեն տարբեր դեսպանատների հետ բանակցություններ վարելով՝ իրենց քաղաքական ապաստանի մասին: Իրենք լավ գիտեն՝ պետք է կրակեն ժողովրդի վրա, որ փրկվեն, հակառակ դեպքում պատասխան են տալու ամեն ինչի համար, կոնկրետ տվյալ անձը՝ երկրաշարժի թալանից մինչ այսօր այն, ինչ արել է, պատգամավորների նկատմամբ այն շանտաժները, որ իրականացնում է՝ դրա համար: Հետեւաբար, թող չփորձեն այդ ճանապարհով գնան»:

Հարցին՝ դա միայն սպառնալի՞ք եք դիտարկում, թե՞ կարծում եք՝ ի վիճակի են ժողովրդի վրա կրակել՝ Իշխան Սաղաթելյանը պատասխանեց, որ այս իշխանությունն ամեն ինչի ընդունակ է. «Կրակելուց են խոսում, այդ կրակը պետք է ուղղեին դեպի թշնամի, ոչ թե սպառնային սեփական ժողովրդին»:

Խոսելով ժողովրդի այն հատվածի մասին, որոնք ավելի ռադիկալ քայլեր են պահանջում՝ Սաղաթելյանն ասաց, որ ամբողջությամբ կիսում է քաղաքացիների այդ զայրույթը, ունեն պատճառ՝ այդպես խոսելու, բայց հետեւողական պայքարի արդյունքում պետք է հասնեն իշխանափոխության: Խոսելով շարժման վարչապետի թեկնածու Վազգեն Մանուկյանի հայտարարությունների հետ կապված հարուցված քրգործերի մասին՝ Իշխան Սաղաթելյանն ասաց, որ դրանով չեն կարող իրենց հետ պահեն, այդ քրգործերը թող ծալեն ու դնեն իրենց դարակներում, սպասեն այլ քրգործերի, որոնք դավաճանության հոդվածով հարուցվելու են իրենց նկատմամբ: Սաղաթելյանն ասաց, որ երբ երկրում բռնապետություն հաստատելու ճանապարհով փորձեն պահել իշխանությունը, բոլոր առաջնորդներին քրգործերով ձերբակալեն, ժողովուրդը կրկնապատկվելու է փողոցներում: Սաղաթելյանը նաեւ նշեց, որ ողբերգություն է, երբ երկրի վարչապետի աթոռին կառչած անձը մարմնավորում է մեր հեքիաթների հերոսներին՝ «Սուտլիկ Որսկան», «Անբան Հուռի», «Քաջ Նազար»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728