Լրահոս
Օրվա լրահոսը

Էդմոն Մարուքյանը կառավարությանն առաջարկել է ընդլայնել անվճար և արտոնյալ պայմաններով վերարտադրողականության օժանդակ տեխնոլոգիաներից օգտվելու իրավունք ունեցող քաղաքացիների շրջանակը

Փետրվար 22,2021 19:33

«Սիրելի՛ հայրենակիցներ,

Դիմել եմ ՀՀ կառավարությանը՝ առաջարկելով ընդլայնել անվճար և արտոնյալ պայմաններով վերարտադրողականության օժանդակ տեխնոլոգիաներից օգտվելու իրավունք ունեցող քաղաքացիների շրջանակը։

Տվյալ առաջարկը բխում է մեր կողմից վերջին շրջանում ստացված բազմաթիվ քաղաքացիների դիմումներից, ովքեր տեղեկացնում են, որ այդ իրավունքից օգտվելու հնարավորությունը խիստ սահմանափակ է։ Այդ սահմանափակումների թվում է նաև պարտադիր ՔԿԱԳ գրանցումը, ինչը, հայտնի փաստ է, որ չունեն բազմաթիվ ամուսնական զույգեր։

Հաշվի առնելով պատերազմի և համավարակի հետևանքով խորացած դեմագրաֆիական խնդիրները՝ առաջարկել եմ ընդլայնել անվճար և արտոնյալ պայմաններով վերարտադրողականության օժանդակ տեխնոլոգիաներից օգտվելու իրավունք ունեցող անձանց թիվը՝ նախատեսելով, որ նման իրավունքից կարող են օգտվել ՀՀ բոլոր քաղաքացիները, այդ թվում՝ ՔԿԱԳ մարմնում չգրանցված, սակայն փաստացի ամուսնական կապի մեջ գտնվող զույգերը»,-ֆեյսբուքյան էջում գրում է Մարուքյանը։

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728