Փետրվարի 22-ին Նիդերլանդների կառավարությունը պատասխանել է խորհրդարանի տարբեր խմբակցությունների պատգամավորների կողմից Արցախի դեմ թուրք-ադրբեջանական ագրեսիայի և դրա հետևանքների վերաբերյալ հարցերին։ Ի թիվս պատերազմը սկսելու, ռազմական հանցագործությունների համար պատասխանատվության և մի շարք այլ հարցադրումների՝ գերիների ազատ արձակման անհրաժեշտության մասով Նիդերլանդների կառավարությունը պատասխանել է, որ «Կառավարության համար չափազանց կարևոր է, որ ռազմագերիներն անհապաղ ազատ արձակվեն»:
Անդրադառնալով ԵՄ գալիք գագաթաժողովի օրակարգում Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի չներառմանը՝ Նիդերլանդների Կառավարությունը նշել է, որ Կառավարությունը ԼՂ հիմնահարցի շուրջ զարգացումները շարունակում է պահել իր ուշադրության կենտրոնում ինչպես երկկողմ, այնպես էլ բազմակողմ ձևաչափերով տեղի ունեցող քննարկումների շրջանակներում: