Լրահոս
Օրվա լրահոսը

«Հասկացանք, որ ոստիկանապետը Նիկոլ Փաշինյանի ընկերն է, բայց կարելի՞ է այսպես մարդկանց իրավունքները խախտել». Գեւորգ Պետրոսյան

Փետրվար 22,2021 17:52

ԱԺ անկախ պատգամավոր Գեւորգ Պետրոսյանն այսօր խոսելով երկու օր առաջ ՎԵՏՕ հասարակական-քաղաքական շարժման նախաձեռող Նարեկ Մալյանին փողոցից ոստիկանություն հրավիրելու եւ ուժի կիրառմամբ բերման ենթարկելու մասին՝ ասաց. «Ի՞նչ է նշանակում՝ ոստիկանը փողոցում քաղաքացիական հագուստով, քաղաքացիական ավտոմեքենայով մոտենա մարդուն ու ասի՝ դու հրավիրվում ես ոստիկանություն: Այդպես ծնունդ կամ կնունք են հրավիրում: Գրավոր ծանուցագիր պետք է լինի: Մարդը ինչի՞ պիտի պարտավոր լինի ենթադրել, որ իրեն հրավիրողը, կանչողը ոստիկան է: Կարող է ուզում են առևանգել: Ես անմիջապես արձագանքեցի կատարվածին, հետո գնացի հանրահավաք:

Հիմա էլ ի լուր հանրության եմ ասում, որ քաղաքացին ունի նաեւ ոստիկանության ոչ իրավաչափ գործողություններից պաշտպանվելու լեգիտիմ իրավունք: Թվում է, թե ոստիկանն ինչ ասաց, պիտի անես: Ոչ: Եթե քաղաքացիական հագուստով մոտենում ու ներկայանում է որպես ոստիկան, անմիջապես պետք է պահանջես ծառայողական վկայականը: Եթե ցույց չի տալիս ու քեզ մասնավոր մեքենայով տանում է, կարելի է մտածել չէ՞, որ այդ մարդուն առևանգեցին:

Կարելի՞ է այսքան ստորացնել ոստիկանության հեղինակությունը, մարդկանց աչքից գցել: Ես միշտ ասել ու հիմա էլ կրկնում եմ, որ մեծագույն հարգանք եմ ունեցել եւ ունեմ ոստիկանության նկատմամբ: Լավ, հասկացանք, որ ոստիկանապետը Նիկոլ Փաշինյանի ընկերն է, բայց կարելի՞ է այսպես մարդկանց իրավունքները խախտել»:

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728