Լրահոս
Օրվա լրահոսը

«Առաջարկում եմ հոկտեմբերի 1-ին կիրակին նշել որպես ազգային փոքրամասնությունների օր»․ Ռուստամ Բաքոյան

Փետրվար 22,2021 17:19

ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Ռուստամ Բաքոյանի հեղինակած՝ «Տոների եւ հիշատակի օրերի մասին» օրենքում լրացում կատարելու մասին օրինագծով՝ սեպտեմբերի վերջին շաբաթ օրը սահմանվել էր որպես ազգային փոքրամասնությունների օր։ Հեղինակը, սակայն, փոփոխություն է կատարել եւ օրը տեղափոխել հոկտեմբերի առաջին կիրակի օրը։ Փոփոխությունն այսօր ներկայացվեց ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի հանձնաժողովի նիստում։

Ռուստամ Բաքոյանը տեղեկացրեց․ «Հիմնավորումն այն է, որ առաջին ընթերցմամբ ընդունված այս նախագիծը մինչեւ արցախյան երրորդ պատերազմի սկսվելն էր դրվել շրջանառության մեջ։ Հետեւաբար, չենք կարող օրը սահմանել սեպտեմբերի վերջին շաբաթում, որովհետեւ յոթ տարին մեկ այն լինելու է սեպտեմբերի 27-ը։ Չի կարող այդ օրը նշվել որպես տոն։ Ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչների հետ քննարկել եմ օրը տեղափոխելու հարցը եւ եզրահանգել, որ հոկտեմբերի առաջին կիրակին ընդունելի է գրեթե բոլոր ազգային փոքրամասնությունների համար։ Առաջարկում եմ այդ օրը նշել որպես ազգային փոքրամասնությունների օր»։

Օրինագիծն առաջիկայում երկրորդ ընթերցմամբ պետք է քննարկվի ԱԺ լիագումար նիստում։

Հիշեցնենք, որ այս հարցից բացի՝ այսօր քննարկվել է նաեւ դատարաններ-քաղաքացի փոխհարաբերություններին առնչվող պետտուրքերի բարձրացման օրենսդրական փաթեթը։

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728