Լրահոս
Օրվա լրահոսը

Գյումրիում իր տան դիմաց շտապօգնության վարորդի են դանակահարել

Փետրվար 22,2021 15:27

Երեկ Գյումրու Բուլվարային թաղամասում՝ իր տան դիմաց, դանակահարել են Գյումրու շտապօգնության վարորդներից մեկին։ Ըստ որոշ տեղեկությունների, նա տուն մտնելիս է եղել, անհայտ մի անձ նրանից գումար է պահանջել ու չստանալով այն՝  դանակահարել է։

Նրա վիճակը կայուն ծանր է, վիրահատվել է, այժմ գտնում է վերակենդանացման բաժանմունքում։

Այս մասին  Aravot.am-ին տեղեկացրեց Գյումրի բժշկական կենտրոնի փոխտնօրեն Արմեն Խաչատրյանը։

Վարորդը ստացել էր որովայնի թափանցող վնասում։

Շիրակի մարզի դատախազ Գուրգեն Գրիգորյանն Aravot.am-ին տեղեկացրեց, որ հարուցվել է քրեական գործ ՝ ՀՀ Քրեական օրենսգրքի 112 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով։ Այս պահի դրությամբ կասկածյալ չկա։

Նշենք, որ  ՀՀ  Քրեական օրենսգրքի 112 հոդվածի, այն է՝  Դիտավորյալ առողջությանը ծանր վնաս պատճառելը,  1-ը մասը սահմանում է․

«Դիտավորությամբ մեկ ուրիշին մարմնական վնասվածք պատճառելը կամ առողջությանն այլ ծանր վնաս պատճառելը, որը վտանգավոր է կյանքի համար կամ առաջացրել է տեսողության, խոսքի, լսողության կամ որևէ օրգանի կամ օրգանի ֆունկցիայի կորուստ կամ արտահայտվել է դեմքի անջնջելի այլանդակմամբ, ինչպես նաև կյանքի համար վտանգավոր այլ վնաս է պատճառել առողջությանը կամ առաջացրել է դրա քայքայում՝ զուգորդված ընդհանուր աշխատունակության ոչ պակաս, քան մեկ երրորդի կայուն կորստով կամ հանցավորի համար ակնհայտ մասնագիտական աշխատունակության լրիվ կորստով կամ առաջացրել է հղիության ընդհատում, հոգեկան հիվանդություն, թմրամոլությամբ կամ թունամոլությամբ հիվանդացում՝ պատժվում է ազատազրկմամբ՝ երեքից յոթ տարի ժամկետով:

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728