Լրահոս
Օրվա լրահոսը

«Պարզեցնել քաղաքացիների կողմից օրենքի նախագծեր առաջարկելու, տարբեր հարցեր հանրաքվեի դնելու գործընթացը». Իրազեկ քաղաքացիների միավորում

Փետրվար 22,2021 15:12

Հայաստանում Սահմանադրությամբ նախատեսված են ուղիղ ժողովրդավարության գործիքներ, որոնք, սակայն, չափից դուրս բարդ են և անհնարին են դարձնում այդ մշակույթի կայացումը մեր երկրում։

Խոսքը, մասնավորապես, քաղաքացիների կողմից օրենքի նախագիծ առաջարկելու հնարավորության մասին է, որի համար, ըստ գործող Սահմանադրության, անհրաժեշտ է հավաքել 50,000 ստորագրություն, սակայն եթե նախագիծը մերժվի Ազգային ժողովի պատգամավորների կողմից, ապա անհրաժեշտ է հավաքել ևս 300,000 ստորագրություն, ընդ որում՝ ընդամենը 60 օրվա ընթացքում։

«Իրազեկ քաղաքացիների միավորումը» Սահմանադրական բարեփոխումների գործընթացի սահմաններում առաջարկում է Հայաստանում պարզեցնել քաղաքացիների կողմից օրենքի նախագծեր առաջարկելու, տարբեր հարցեր հանրաքվեի դնելու գործընթացը՝ ապահովելու ուղիղ ժողովրդավարության մեխանիզմի իրականացման հնարավորությունը։

«Իրազեկ քաղաքացիների միավորում»

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728