Լրահոս
Օրվա լրահոսը

«Հայ ազգն անհրաժեշտություն ունի պարզաբանում ստանալու». Զարուհի Փոստանջյանը դիմել է ՀՀ-ում հավատարմագրված դեսպանների, ՀՀ արտաքին գործերի նախարարին

Փետրվար 22,2021 15:04

Այսօր՝ 2021 թվականի փետրվարի 22-ին, «Երկիր Ծիրանի» կուսակցության ղեկավար, փաստաբան Զարուհի Փոստանջյանը դիմել է Հայաստանում Չինաստանի Ժողովրդական Հանրապետության Արտակարգ և լիազոր դեսպան՝ Թիան Էրլունին, Հայաստանում Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի միացյալ թագավորության Արտակարգ և լիազոր դեսպան՝ Ջուդիթ Մարգարեթ Ֆարնուորթին, Հայաստանում Ֆրանսիայի Հանրապետության Արտակարգ և լիազոր դեսպան՝ Ժոնաթան Լաքոտին, Հայաստանում Ռուսաստանի Դաշնության Արտակարգ և լիազոր դեսպան՝ Սերգեյ Կոպիրկինին, Հայաստանում ԱՄՆ-ի Արտակարգ և լիազոր դեսպան Լին Թրեյսիին և Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարար Արա Այվազյանին, ուղղելով նրանց ներքոնշյալ հարցերը.

1.2020 թվականի հոկտեմբերի 20-ին՝ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի փակ նիստում, Արցախի Հանրապետության վերաբերյալ որոշակի փաստաթղթի ընդունման կապակցությամբ ինչպիսի՞ բովանդակությամբ տեքստի նախագիծ է ներկայացված եղել, որը, սակայն, չի ընդունվել։ Եթե հնարավոր է, խնդրում եմ նաև տրամադրել համապատասխան փաստաթղթի պատճենը;

2.ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի մշտական անդամ հանդիսացող հինգ երկրներից կոնկրետ, ո՞ր անդամ երկիրն է տապալել այդ փաստաթղթի ընդունումը։ Մասնավորապես, ո՞ր անդամ երկիրն է կիրառել իր վետոյի իրավունքը այդ փաստաթղթի ընդունման շրջանակներում:

Հիշեցնենք, որ Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի փոխնախարար Շավարշ Քոչարյանը 2020 թվականի նոյեմբերի 5-ին հայտարարել էր՝ նշելով, որ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի փակ նիստում՝ 2020 թվականի հոկտեմբերի 20-ին, Արցախի վերաբերյալ կարևոր փաստաթղթի ընդունումը տապալել է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի մշտական 5 անդամ պետություններից մեկը՝ չնշելով երկրի անունը:

Զարուհի Փոստանջյանը կարևորում է այն փաստը, որ Հայաստանի Հանրապետության քաղաքացիները, Արցախի քաղաքացիները, ինչպես նաև անդրսահմանային հայ ազգը անհրաժեշտություն ունեն պարզաբանում ստանալու վերոգրյալ հարցերի վերաբերյալ։

«Երկիր Ծիրանի» կուսակցության մամլո ծառայություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728