Լրահոս
Օրվա լրահոսը

«Հենց հիմա մեր երկիրը ռազմարդյունաբերական ցուցահանդեսին ներկայանում է բուկլետով ու ջրով, դրա վրա ծախսվել է բյուջեից առնվազն 25 մլն դրամ». Մամիջանյան

Փետրվար 22,2021 14:53

«Մենք արդեն ասել ենք, որ դավաճանները Հայաստանում օր ու արեւ չեն ունենալու: Մենք մեր խոսքի տերն ենք»,- այսօր «Հայելի» ակումբում հրավիրած ասուլիսում ասաց ՀՀԿ երիտթեւի ղեկավար Հայկ Մամիջանյանը:

Խոսելով երեկ կառավարական առանձնատան մոտ իրականացրած ակցիայի մասին՝ Մամիջանյանն ասաց. «Երբ որ ես այնտեղ առաջին օղու շիշը տեղադրում էի կառավարական առանձնատան մոտ, 15 մետրը մեկ 2-3 ոստիկան էին: Երբ ծաղկեփնջի ակցիան էին իրականացնում, այնտեղ գրեթե ոստիկանների պատ էր: Թե ինչքանով է դա նյարդայնացնում դավաճանների խունտային՝ ինձ թվում է դա էլ է ցուցանիշ: Ինչ վերաբերում է բերման ենթարկելուն, իրենց սիրած տարբերակն է՝ բերման ենք ենթարկել՝ անձը ճշտելու համար, 3 ժամ հետո ազատության մեջ էին: Ակցիաները շարունակական են լինելու»:

Մամիջանյանը հայտարարեց. «Հենց հիմա մեր երկիրը ռազմարդյունաբերական ցուցահանդեսին ներկայանում է բուկլետով ու ջրով: Դրա վրա ծախսվել է բյուջեից առնվազն 25 մլն դրամ: Ես խոսում եմ միայն ցուցահանդեսի վարձակալությունը, չեմ ասում՝ իրենց 5-աստղանի հյուրանոցում վեր ընկնելը: Ինչի՞: Որովհետեւ բարձր տեխնոլոգիաների նախարարությունը չի կարողացել կազմակերպել ռազմական տեխնիկայի՝ Մոսկվայից Աբու Դաբի տեղափոխումը ինքնաթիռով: Պիտի հիմար լինես առնվազն, եթե դա հիմարություն է: Ինչի համար մենք ստեր հորինենք այս մասին, եթե այդ մարդիկ այնքան անհայրենիք են, որ պատերազմի ժամանակ փող էին աշխատում, 600 դոլարով զրահաբաճկոն էին առնում: Հետո էլ իրենց պնդաճակատությունը, պնդերեսությունն ու «նիկոլիզմը» հերիքում է նրան, որ ստյոպասաֆարյանանման, անդրանիկքոչարյանանմաններով վեր կենան ու ասեն՝ 2 նախագահները չէին ուզում լուծել Ղարաբաղի խնդիրը, ստատուս քվո էին պահպանում…Անդրանիկ Քոչարյանը, որի հետ կապված տեղեկություններ կան, որ ինքը պատերազմի ժամանակ ներքաշված է եղել ապօրինի գնումների գործընթացներում, ռիսկ է անում ասի՝ դե հա, ինչ է եղել, 600 դոլարով զրահաբաճկոնը ինչ գիտեմ ով է արել, կարող է քաղաքացիներն են առել, փոխանցել ՊՆ-ին: Պատկերացնո՞ւմ եք ինչ ապաշնորհ ձեւով են փորձում կոծկել իրենց «փող լափելը»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728