Մեր նախաձեռնող խումբը շարունակում է հարցազրույցների շարքը Ամուլսարի հանքի համայնքների բնակիչների հետ:
Իհարկե, ոմանք դեռ շարունակում են պնդել, որ բնակիչները դեմ են հանքի շահագործմանը և իբր «կայացրել են իրենց որոշումը», բայց ամեն անգամ նման շփումների ընթացքում ակնհայտ է դառնում մարդկանց իրական դիրքորոշումը և օր առաջ հանքի աշխատանքների վերսկսման անհրաժեշտությունը մեր համայնքների համար:
Ցավոք Ամուլսարում աշխատանքների ապօրինի կասեցումից հետո համայնքներում սկիզբ առած արտագաղթը նոր թափ է ստացել համավարակից և պատերազմից հետո:
Աշխատանք չլինելու պատճառով մարդիկ ստիպված են մեկնել արտագնա աշխատանքի` հույսով, որ Ամուլսարում աշխատանքների վերսկսումից հետո կկարողանան վերադառնալ և աշխատել իրենց սեփական տանը, համայնքում:
Կարդացեք նաև
Ամուլսարի հանք – նախաձեռնող խումբ