Լրահոս
Օրվա լրահոսը

Ինչո՞ւ հանրահավաքի «փակումն» արեց Գագիկ Ծառուկյանը, ոչ թե Վազգեն Մանուկյանը, ինչ խնդիր կա ընդդիմության ներսում. Մամիջանյանի բացատրությունը

Փետրվար 22,2021 13:50

«Տեսեք ինչի ենք մենք հասել նոյեմբերի 9-ից մինչ այսօր: Շատերը կարող են ասել՝ ոչ մի բանի: Բայց ինքը վախեցավ, հայտարարեց արտահերթ ընտրություն, հետո էլի վախեցավ, բերեց կեղծ օրակարգը: Այն փաստը, որ պատգամավորները, պաշտոնյաները տեւական ժամանակ վախենում էին իրենց քթները դուրս հանել իրենց տներից ու կաբինետներից, այն փաստը, որ կա համազգային համախմբում՝ հանած մի խումբ մարդիկ, որոնք կուրորեն հավատում են, կամ կերակրատաշտից օգտվում են, մյուսները գտնում են, որ Նիկոլ Փաշինյանը պետք է հեռանա»,- այսօր «Հայելի» ակումբում նման տեսակետ հայտնեց ՀՀԿ երիտթեւի ղեկավար Հայկ Մամիջանյանը:

Դիտարկմանը, որ իմքայլականները լավ էլ սկսել են շրջել ու հայտարարություններ անել, որ Փաշինյանն ամենաբարձր վարկանիշն ունի՝ Մամիջանյանը պատասխանեց, որ շուտով իրենց ցույցերից հետո հասարակության մեջ կվերականգնեն այն տեղը, որը պիտի ունենան դավաճանները. «Այն մարդիկ, ովքեր դավաճանել են հայրենիքը, պիտի իրավունք չունենան առանց դիմակի, առանց պախկվելու դուրս գան հասարակության մեջ»:

Հարցին՝ վախեցավ, «բունկերներում» թաքնված էին, ինչո՞ւ այն ժամանակ չարեցիք՝ Մամիջանյանը պատասխանեց. «Խոսքը ամբիոնից ելույթների մասին չէ, խոսքը պատշաճ պահ ձեւավորելու մասին է: Բոլոր այն մարդիկ, որոնք գտնում էին, որ մեկ օրվա ընթացքում այս հարցը պետք է լուծվի, կամ ռոմանտիկ էին, կամ քաղաքական պրոցեսներից հեռու»:

Թե ինչու էին փետրվարի 20-ի հանրահավաքին 17 ուժեր իրենց համախոհներին տարբեր տեղեր հավաքել, հետո նոր միացրել Ազատության հրապարակում, արդյոք ուզում էին ցույց տալ իրենց կարողությունները, թե ով ինչքան ռեսուրս ունի՝ Մամիջանյանը պատասխանեց, որ ՀՀԿ-ն քարոզարշավ չէր անում ու վերադիրքավորման խնդիր չունի. «Բոլորը գիտեն, որ մենք ամենամեծ ընդդիմադիր ուժն ենք»:

Հարցին՝ տեսակետներ կան, որ հանրահավաքը պարզ իրավիճակում ի ցույց դրեց, որ ընդդիմության ներսում խնդիր կա, որովհետեւ հանրահավաքը պետք է ունենա իր տրամաբանությունը, եթե Վազգեն Մանուկյանին եք ընտրել վարչապետի թեկնածու, նա պետք է վերջում ելույթ ունենար, ոչ թե Գագիկ Ծառուկյանը՝ Մամիջանյանը պատասխանեց, որ հանրահավաքը սկսել է Վազգեն Մանուկյանը, ավարտել Իշխան Սաղաթելյանը: Մինչդեռ Իշխան Սաղաթելյանի ելույթն ավելի վաղ էր, նա ընդամենը վերջում ամփոփում էր:

Հարցին՝ հիմա նորից, երբ առաջարկում եք մարդկանց երթերով քայլել, փողոցներ փակել, չե՞ն հիասթափվի նույն բանն անընդհատ կրկնելուց՝ Մամիջանյանը պատասխանեց, որ այդ քայլերթի արդյունքում 2000-ից մարդկանց թիվը հասավ 40 հազարի. «Այդ գործիքն աշխատում է, մարդիկ միանում են շարժմանը»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728