Լրահոս
Օրվա լրահոսը

Ռմբակոծության հետևանքները վերացնելու նպատակով Կութի միջնակարգ դպրոցում վերանորոգման աշխատանքներ են մեկնարկել

Փետրվար 22,2021 12:50

2020 հոկտեմբերի 13-ին տեղի ունեցած մարտական գործողությունների ընթացքում մասնակիորեն վնասվեց նաև Գեղարքունիքի մարզի Կութ բնակավայրի միջնակարգ դպրոցը:

Ռմբակոծության հետևանքները վերացնելու նպատակով դպրոցում այս տարվա փետրվարի 10-ից մեկնարկել են մի շարք վերանորոգման աշխատանքներ: Դրանք կրում են բարեգործական բնույթ:

Նախաձեռնությունը հեղինակը՝ VIWA բարեգործական ընկերության նախագահ Գևորգ Ղարաբեկյանն է, աշխատանքներն իրականացնում է «Զավեն-Աշոտ» ՍՊԸ-ն:

Կողմերի միջև կնքված պայմանագրի շրջանակներում դպրոցում այս օրերին կատարվում է 6 դասասենյակի, գրադարանի, ուսուցչանոցի և 1 առանձնասենյակի վնասված և քայքայված փայտե պատուհանների ամբողջովին փոխումը նոր մետաղապլաստե պատուհաններով, նոր պատուհանագոգերի տեղադրում:

Շինարարական աշխատանքների արդյունքում փոխվել են 2 դասասենյակի դռներ, կատարվում են նաև ներքին հարդարման աշխատանքներ:

Դպրոցում շինարարական աշխատանքները նախատեսված է ավարտին հասցնել մինչև մարտի 6-ը:

Գեղարքունիքի մարզպետարան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728