Լրահոս
Օրվա լրահոսը

«Ազատ ժամանակս կնվիրեմ միջազգային ատյաններում ընդդեմ Ադրբեջանի գործերին, այլ ոչ թե սահմանադրական փոփոխություններին». Լևոն Գևորգյան. «Առաջին լրատվական»

Փետրվար 22,2021 10:56

Սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովի կազմը փետրվարի 8-ին հավաքվել է, ամփոփել է կատարված աշխատանքը, դեպոնացրել է այն։ Հանձնաժողովի հաջորդ նիստը, թերևս, կլինի նորացված կազմով։ Իսկ կազմում էական փոփոխություններ են սպասվում։ Դեռ վաղուց հայտնի էր, որ ԲՀԿ-ից առաջադրված Գևորգ Պետրոսյանը չի մասնակցում նիստերին։
Պատերազմից հետո էլ ԼՀԿ անդամ Տարոն Սիմոնյանը հայտարարեց, որ չի մասնակցելու նիստերին, քանի որ սահմանադրական փոփոխությունները ներկա իրավիճակում առաջնահերթություն չեն։ Մամուլն այսօր գրել էր, որ աշխատելու ցանկության բացակայության պատճառով կարող են փոխարինվել նաև ՀԿ սեկտորից առաջադրված Կարեն Զադոյանը, իրավաբան գիտնական Արթուր Ղամբարյանը, Գագիկ Թավադյանը, Անահիտ Մանասյանը, Լևոն Գևորգյանը:

Անահիտ Մանասյանը «Ժամանակ»-ի հետ զրույցում ասաց. «Թե որպես քաղաքացի, թե որպես ոլորտի մասնագետ՝ կարծում եմ, որ լայնամասշտաբ սահմանադրական բարեփոխումների համար այժմ պատեհ պահը չէ: Դիրքորոշումս ձևավորելիս հիմք եմ ընդունել մի քանի կարևոր հանգամանք: Արդյունքում եկել եմ եզրահանգման, որ մասնագիտական էթիկայի տեսանկյունից սահմանադրական բարեփոխումների հանձնաժողովի աշխատանքներին հետագա մասնակցությունս նպատակահարմար չէ: Միևնույն ժամանակ, ամենայն հարգանքով եմ վերաբերվում բոլոր գործընկերներիս և նրանց տեսակետներին»:

Հանձնաժողովի անդամ Լևոն Գևորգյան էլ ասաց, որ չի մասնակցելու հանձնաժողովի աշխատանքներին և դրա համար երկու փաստարկ է ներկայացրել՝ հանձնաժողովի աշխատանքներին իր հետագա մասնակցությունը աննպատակահարմար համարելը և հանձնաժողովի աշխատանքը ընդհանրապես աննպատակահարմար համարելը։ «Ես միջազգային իրավունքի մասնագետ եմ և եթե ունենամ ազատ ժամանակ, ապա կարող եմ այդ ժամանակը նվիրել միջազգային ատյաններում ընդդեմ Ադրբեջանի գործերին, այլ ոչ թե սահմանադրական փոփոխություններին»,- ասաց Գևորգյանը՝ հավելելով, որ պատերազմից հետո՝ այս փուլում ստեղծված իրավիճակում ինքը սահմանադրական փոփոխությունները ինքնին նպատակահարմար չի համարում։

Սոնա ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728