Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

«Կարդացեք Թվիթերում, որը փակ է». կայքերն արգելափակվում են, իսկ Ալիևը հայտարարում է, թե երկրում գրաքննություն չկա. JAMnews

Փետրվար 22,2021 10:36

JAMnews. Ադրբեջանում արգելափակված կայքերը խնդիր են, որն առաջացել է 2017 թ-ին։ Այս հարցով դատարանի վերջնական որոշում դեռ չկա։ Միաժամանակ, երկրի նախագահը հայտարարում է, որ Ադրբեջանում համացանցային գրաքննություն չկա։ Սակայն վերջերս էր, որ երկրի ողջ տարածքում փակվել էին սոցցանցերը։

Ինչի՞ց է ամեն ինչ սկսվել

2017 թ-ի մայիսին Ադրբեջանի տրանսպորտի, կապի և բարձր տեխնոլոգիաների նախարարությունը դատարան է դիմել իշխանություններին «անհաճո» նյութեր տարածող հինգ կայքերի արգելափակման հայցով։

Այդ կայքերի թվում էին «Ազադլիգ» թերթի (Ադրբեջանի Ժողովրդական ճակատ ընդդիմադիր կուսակցության պաշտոնական մարմին), «Ազադլիգ» ռադիոկայանի (Ազատություն ռադիոկայան), «Մեյդան Թի-Վի»-ի, «Թուրան Թի-Վի»-ի և «Ադրբեջանի ժամ» ծրագրի կայքերը։

Ազատություն ռադիոկայանի ադրբեջանական խմբագրությանը զուգահեռ՝ արգելափակվել է նաև այդ լրատվամիջոցի միջազգային ծառայության հասանելիությունը:

Բաքվի Յասամալի շրջանային դատարանը բավարարել է նախարարության հայցը, և կայքերն արգելափակվել են Ադրբեջանի ողջ տարածքում։

Բաքվի վերաքննիչ դատարանն առաջին ատյանի վճիռն ուժի մեջ է թողել։ 2019 թ-ի սեպտեմբերին Ադրբեջանի Գերագույն դատարանը չեղարկել է շրջանային դատարանի վճիռն ու գործը վերադարձրել վերաքննիչ դատարան։

Այս գործով վերջնական վճիռ դեռ չկա։

Կարդացեք Թվիթերում, որը փակ է

2020 թ-ի սեպտեմբերի 27-ին, երբ սկսվեցին ակտիվ ռազմական գործողություններն Արցախում, Ադրբեջանի տարածքում սահմանափակվեց ինտերնետ-հասանելիությունը։

Հետաքրքիր է, որ Արցախյան երկրորդ պատերազմի ընթացքի մասին ամենակարևոր լուրերը մարտադաշտից հաղորդվում էին Թվիթերում։ Դրանք տարածում էին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն ու նրա օգնական Հիքմեթ Հաջիևը։ Չնայած նրան, որ Թվիթերը երկրում արգելափակված էր։

Երկիր, որտեղ համացանցային գրաքննություն չկա

2020 թ-ի նոյեմբերի 9-ին Բի-Բի-Սի-ին տված հարցազրույցում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը նշել է, որ երկրում համացանցային գրաքննություն չկա։

Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728