Լրահոս
Օրվա լրահոսը

«Մորս ասեք` չլացի»

Փետրվար 22,2021 12:00

 Անմահացած Գագիկ Մալինցյանի մասին

2001 թվականի փետրվարի 11-ին Մալինցյանների ընտանիքում ծնվեց Գագիկը: Բարի, խելացի, աշխատասեր, վստահելի, ընկերասեր, համեստ տղան մարդկային բոլոր լավ հատկանիշներով էր օժտված։ Ժպիտը միշտ երեսին էր։

Երբ որեւէ մեկն իր օգնության կարիքն էր ունենում, Գագիկն օգնում էր բոլորին անխտիր:

Սովորել է Գորիսի թիվ 4 ավագ դպրոցում: Դպրոցում օրինակելի աշակերտ էր, սիրված բոլոր ուսուցիչների կողմից:

Այնքան երազանքներ ուներ, որոնք մնացին անկատար: 2018 թվականին ավարտելով դպրոցը, ընդունվել է Երեւանի պետական համալսարանի պատմության ֆակուլտետ, կովկասագիտություն էր ուսումնասիրում: Ուզում էր դառնալ կովկասագետ:

Գագիկի ընկերները պատմում են, որ հավաքույթների ժամանակ այնքան ուրախ էր անցնում նրա հետ, որ մոռանում էին տուն գնալու մասին: Միշտ իր հումորներով ուրախացնում էր բոլորին: Ուներ ընկերական մեծ շրջապատ, որտեղ իր կարիքը միշտ զգացվում է:

Քաղաքում իրեն ճանաչում ու սիրում են բոլորը։ Գագիկն առանձնանում էր իր շարժուձեւով: Ասում են՝ պարելուց այնքան հետաքրքիր շարժումներ էր անում, որ անհնար էր նրա պարը շփոթել: Ավարտական երեկոյի ընթացքում Գագիկն ասել էր. «Սիրելի ընկերներ, այսօր մենք ավարտում ենք դպրոցը եւ մտնում մի նոր կյանք, նոր ուղի, որտեղ պետք է շարժվենք ինքնուրույն, փոձենք լինել հաջողակ:
Հաջողությունը մեզ պետք է շրջապատի ամբողջ կյանքի ընթացքում: Թեեւ այսօր ավարտում ենք դպրոցը, սակայն դա չի նշանակում ավարտ, սա նշանակում է չերգված մի երգ, մի չկարդացված գիրք, որը մենք պետք է հասցնենք ավարտին այնպես կենսուրախ, ինչպես մեր դպրոցական տարիներն էին: Մենք պետք է հաղթահարենք անհասանելի թվացող բարձունքները եւ առաջ շարժվենք: Ժամանակը պտտվում է անիվի նման, բայց թեկուզ մեկ կամ տասը տարի հետո, մենք հանդիպելու ենք ու հիշելու՝ դպրոցական պահերը: Ու թե անցնեն տարիներ, այդ հանդիպումը, միեւնույն է, կմնա չիրականցված»:

Գագիկն ուներ սիրած աղջիկ, ում խոստացել էր, որ անպայման վերդառնալու է: Բայց… Վերջին անգամ հեռախոսազանգ է ունեցել նոյեմբերի 6-ին:

Թեժ կռիվներին մասնակցելով՝ անմահացավ Գագիկը։ Հիմա ամենամաքուր տեղում է, որտեղից այցելում է հարազատների երազներում եւ ասում՝ «մորս ասեք` չլացի»:

Սոնա ՔՅԱՐՈՒՆՑ

«Առավոտ» օրաթերթ
20.02.2021

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728