Քիչ առաջ ավարտվել է ՀՀ ԱԺ աշխատակազմի նախկին ղեկավար Արա Սաղաթելյանի ձերբակալության որոշման դեմ պաշտպանի բողոքի եւ Արա Սաղաթելյանին կալանավորելու` ԱԱԾ քննիչի ներկայացրած միջնորդության քննարկումը։
Արա Սաղաթելյանի շահերի պաշտպան Հակոբ Ենոքյանը տեղեկացրեց, որ դատարանը հեռացել է խորհրդակցական սենյակ: Դատարանի որոշման հրապարակման ժամկետների մասին փաստաբանին ոչինչ հայտնի չէր:
Հիշեցնենք, Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանում, այսօր Արմինե Մելիքսեթյանի նախագահությամբ քննվում էր Ազգային ժողովի աշխատակազմի նախկին ղեկավար Արա Սաղաթելյանի ձերբակալման մասին որոշման դեմ բողոքի քննությունն ու կալանավորման վերաբերյալ ՀՀ ազգային անվտանգության ծառայության քննիչի միջնորդությունը։ Արա Սաղաթելյանին ձերբակալելու մասին որոշման դեմ բողոքի քննությունը պետք է քննվեր երեկ, սակայն նիստը հետաձգվել էր՝ պայմանավորված ԱԱԾ քննիչի կողմից ներկայացված կալանավորման միջնորդությամբ։
Հիշեցնենք նաեւ, նախօրեին, ԱԱԾ-ն խուզարկություն էր իրականացրել Արա Սաղաթելյանի, վերլուծաբան Կարեն Բեքարյանի, ադրբեջանագետ Անժելա Էլիբեգովայի, սահմանադրագետ Գոհար Մելոյանի աշխատասենյակներում, առգրավել հեռախոսներ, կրիչներ եւ համակարգիչներ: Ապա նրանց բերման էին ենթարկել: Անժելա Էլիբեգովան և Գոհար Մելոյանն ազատ են արձակվել՝ հրաժարվելով ցուցմունք տալուց, իսկ Կարեն Բեքարյանը, Արա Սաղաթելյանը, քաղաքացիներ Մհեր Ավագյանը, Արամ Լ. Սարգսյանը ձերբակալվել են։ Նրանց ձերբակալման իրավաչափության հարցը վիճարկել են դատական կարգով, սակայն մինչ դատարանում կքննարկվեր բողոքները, վարույթն իրականացնող մարմինը մեղադրանք է առաջադրել նրանց՝ հայտնի «Գագիկ Սողոմոնյան ֆեյքի» գործով։
Կարդացեք նաև
Այսօր դատարանը նաեւ քաղաքացի Արամ Սարգսյանին կալանավորելու վերաբերյալ որոշում է կայացրել։
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ