1999 թվականին ՅՈՒՆԵՍԿՕ-ն փետրվարի 21-ը հռչակել է Մայրենի լեզվի միջազգային օր, իսկ 2000 թվականից այս օրը նշվում է որպես Մայրենի լեզուների իրավունքների ճանաչման ու գործածության աջակցման օր:
Մայրենի լեզվի միջազգային օրը 2005 թվականից նշվում է նաև Հայաստանում:
Լեզվի կոմիտեն միշտ հետեւում է, որ անարատ մնա մայրենին, «չաղտոտվի» հայոց լեզուն, սակայն հենց հանրային վայրերում է շատ հաճախ աղավաղվում հայոց լեզուն։
Aravot.am-ի ֆոտոխցիկը նկատեց Երեւանի թիվ 47 ավտոբուսի (երթուղին՝ Ավան–Առինջ–Եռաբլուր) ապակիներին փակցված ցուցանակը՝ «Խնդրում ենք ձեռքերը աՂտահանել»։
Կարդացեք նաև
Մնում է հուսալ, որ մեր հրապարակումից հետո ավտոբուսների ապակիններից «կաԽտահանվեն» ցուցանակները եւ կփակցվեն ճիշտ ուղղագրությամբ ցուցանակներ։
Արմեն ԴԱՎԹՅԱՆ