Լրահոս
Օրվա լրահոսը

Եթե շարժվենք ԱԱԾ-ի տրամանաբանությամբ, ապա դատարան ներկայացրած նյութերով «հաստատվում է» ֆեյքի կապը ոչ թե այս գործով չորս մեղադրյալների, այլ ավելի քան երկու տասնյակ անձ հետ. Հակոբ Ենոքյան

Փետրվար 21,2021 14:52

Իրավաբան Հակոբ Ենոքյանի ֆեյսբուքյան գրառումը

ՀՀ Ազգային ժողովի աշխատակազմի նախկին ղեկավար Արա Սաղաթելյանին առաջադրված մեղադրանքը ինչպես իրավական, այնպես էլ փաստական առումով անհիմն է և որևէ կերպ չփաստարկված։

Դժվար է հասկանալ, թե ինչն է ավելի տարակուսելի՝ IPN-ների և VPN-ների վերաբերյալ Ազգային անվտանգության ծառայության կատարած դատողությունները, թե դրանց տրված իրավական գնահատականը։

Եթե շարժվենք ԱԱԾ-ի տրամանաբանությամբ, ապա դատարան ներկայացրած նյութերով «հաստատվում է» ֆեյքի կապը ոչ թե այս գործով չորս մեղադրյալների, այլ ավելի քան երկու տասնյակ անձ հետ։ Ավելին, այս դեպքում հայտնի ֆեյքին կարելի է կապել VPN-ից օգտվող ցանկացած անձի հետ։

Հարց է առաջանում, թե ինչու է վարույթ իրականացնող մարմինը սևեռվել հենց Արա Սաղաթելյանի և Կարեն Բեքարյանի, ինչպես նաև սույն գործով որպես մեղադրյալ ներգրավված մյուս երկու անձի վրա։
Իսկ առաջադրված մեղադրանքի իրավաբանական որակումն ընդհանրապես որևէ քննադատության չի դիմանում։

Հիշեցնեմ նաև, որ անցած տարվա նոյեմբերի սկզբին ֆեյսբուքյան օգտատեր, իսկ այժմ՝ վարչապետի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Տարոն Չախոյանը գրառում էր կատարել՝ փորձելով Արա Սաղաթելյանին կապել հայտնի ֆեյքի հետ։

Դրան հաջորդել էր Արա Սաղաթելյանի կողմից իր նկատմամբ սուտ մատնություն կատարելու փաստի առթիվ քրեական գործ հարուցելու մասին հաղորդումը և Տարոն Չախոյանի դեմ զրպարտության հիմքով ներկայացված հայցադիմումը։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728