Շախմատի Հայաստանի տղամարդկանց 81-րդ եւ կանանց 76-րդ առաջնությունների բարձրագույն խմբի մրցաշարերում այսօր հանգստյան օր է հայտարարված: Երեկ կայացած հինգերորդ տուրում տղամարդկանց մրցաշարի առաջատար, գրոսմայստեր Հովհաննես Գաբուզյանը առավելության հասավ միակ միջազգային վարպետի՝ Մամիկոն Ղարիբյանի նկատմամբ եւ 4,5 միավորով շարունակում է ընթանալ առաջին հորիզոնականում:
Կանանց մրցաշարում միավորը բաժանեցին Սուսաննա Գաբոյանը եւ Մարիա Գեւորգյանը, որից հետո Գաբոյանը պահպանեց միանձնյա առաջատարի դիրքը:
Կանանց համար միակ, տղամարդկանց համար՝ առաջին հանգստյան օրը Տիգրան Պետրոսյանի անվան շախմատի տանը այսօր կմեկնարկի Աշոտ Անաստասյանի հիշատակին նվիրված արագ շախմատի Հայաստանի առաջնության կիսաեզրափակիչը:
Կարդացեք նաև
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ