Ընդդիմությունը պայքարելու է, չի նահանջելու, իսկ մեր առաջին նպատակը Նիկոլ Փաշինյանին հեռացնելն է։ Այսօր Բաղրամյան պողոտայում անհնազանդության ակցիայի ընթացում լրագրողների հետ զրույցում հայտարարեց «Հայրենիք» կուսակցության ղեկավար Արթուր Վանեցյանը։
Ինչ վերաբերում է Արա Սաղաթելյանի և Կարեն Բեքարյանի ձերբակալմանը, Վանեցյանն ասաց՝ սա հերթական խայտառակությունն է․
«Կարեն Բեքարյանը և Արա Սաղաթելյանը չեն կարող լինել այդ ֆեյք օգտահաշվի կառավարողները։Մենք տեսնում ենք, որ այդ ֆեյք օգտահաշիվը երեկվանից դեռ շատ ակտիվ գործում է, իսկ Արա Սաղաթելյանը և Կարեն Բեքարյանը այն մարդիկ են, ովքեր երբեք չեն թաքնվում ինչ-որ մեկի հետևում և գրառումներ անում»,-նշեց Վանեցյանը։
Դիտարկմանը, թե լուրեր կան, որ ինքն էլ ֆեյքերի բանակ ունի, Վանեցյանն արձագանքեց․
Կարդացեք նաև
«Իշխանական ֆեյքերի գլխավոր հաճախորդը ոնց որ ես լինեմ, որտեղ իմ նկարը տեսնում են, տեքստը կապ չունի՝ ինչ է գրված, ֆեյքերը մտնում և իրենց հանձնարարությունը կատարում են, ֆեյքեր ունենալու մեջ ինձ մեղադրելը կեղծ պնդումներ են»։
Վանեցյանն անդրադարձավ նաև արտահերթ ընտրությունների վերաբերյալ հարցերին, ասաց՝ քաղաքական կուսակցությունները պարտավոր են մասնակցել ընտրություններին․
«Կա մեկ հարց՝ արդյո՞ք Նիկոլ Փաշինյանի իշխանության օրոք մենք պետք է մասնակցենք ընտրություններին և հնարավորություն տանք կեղծիքների, վարչական լծակների օգտագործման և մնացած այլ հնարավորություններով վերարտադրվեն այս իշխանությունները։ «Հայրենիք» կուսակցությունը պայքարելու է Նիկոլ Փաշինյանի հեռացման համար, որից հետո՝ ընտրություններ անցկացնելու համար, բայց եթե անկախ մեր կամքից ստացվի այնպես, որ լինեն արտահերթ ընտրություններ Նիկոլ Փաշինյանի կառավարման օրոք, ես կարծում եմ, որ մենք անպայման պետք է մասնակցենք և ընտրությունների միջոցով քշենք այս իշխանություններին»։
Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում