Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Հայաստանում մեկ հանրային պահանջ կա՝ հեռացնել երկիրը անվտանգային ճգնաժամի հասցրած իշխանությանը․ «Այլընտրանքային նախագծեր խումբ»

Փետրվար 20,2021 23:12

Մի հարցում իմքայլականները ճիշտ էին, և նրանց հետ չի կարելի չհամաձայնել։ Այսօր Հայաստանում արտահերթ ընտրությունների հանրային պահանջ չկա։

Ազատության հրապարակի բազմամարդ հանրահավաքը, հանրահավաքի էներգետիկան ապացուցեցին, որ Հայաստանում մեկ հանրային պահանջ կա՝ հեռացնել երկիրը պատերազմի առջև բացած, պարտված, մերժված, հինգ հազար երիտասարդ զոհած և տասը հազար վիրավոր տված, գերիների և անհետ կորածների հարցում անգործունակ, մեր երկիրը քաղաքական, տնտեսական, սոցիալական փլուզման հասցրած, երկիրը անվտանգային ճգնաժամի հասցրած իշխանությանը։

Ազատության հրապարակում հավաքված էին գիտական, մշակութային, կրթական, հոգևոր, գործարար, իրավական համայնքների ներկայացուցիչներ, բժիշկներ, ուսուցիչներ, ովքեր պահանջել և շարունակում են պահանջել իրեն դեռևս վարչապետ համարող անձի հրաժարականը։ Հրապարակում երկրի սերուցքն էր, գիտակից քաղաքացին։ Ճիշտ եք, նրանք այսօր արտահերթ ընտրություններ չեն պահանջում, նրանք տալիս են անցնցում հեռանալու հնարավորություն։

Իսկ արտահերթ ընտրությունները կկազմակերպի նոր կառավարությունը, որը պետք է կազմված լինի բացառապես պետական մտածողության և պրոֆեսիոնալիզմի սերուցքից։

Դուք կարող եք շարունակել թաքնվել հանրային պահանջից, բայց յուրաքանչյուր հաջորդ օր մեր պետությունը բախվում է ձեր ոչ ադեկվատ գործունեության հետևանքներին։ Եթե դուք սա չգիտակցեք, եթե Փաշինյանը շարունակի կառչել աթոռից, մենք բախվելու ենք ավելի մեծ ծավալի աղետի, վտանգելու ենք մեր երկրի պետականությունը։

Էլինար ՎԱՐԴԱՆՅԱՆ
«ԱՅԼԸՆՏՐԱՆՔԱՅԻՆ ՆԱԽԱԳԾԵՐ ԽՈՒՄԲ»

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728