Լրահոս
Օրվա լրահոսը

Քանատայի խորհրդարանի նիստի ընթացքին կը յիշատակուի Սումկայիթի Հայոց ջարդը

Փետրվար 20,2021 21:48

«Հորիզոն»- Քանատայի Հայ Դատի յանձնախումբի Օթթաուայի գրասենեակը կը տեղեկացնէ, որ 19 Փետրուարին, Սումկայիթի հայոց ջարդերու 33-րդ տարելիցի նախօրեակին, Քանատայի խորհրդարանի անդամ Պապ Սարոյա խորհրդարանի պատգամաւորական հերթական նիստի ընթացքին յատուկ ելոյթով ոգեկոչեց սումկայիթեան ջարդերուն զոհ գացած անմեղ հայերու յիշատակը։

Մեծն Թորոնթոյի Մարքամ ընտրատարածքի երեսփոխան, Պահպանողական կուսակցութեան անդամ Պապ Սորայա խստօրէն դատապարտելէ ետք 27 Փետրուար 1988 ին հայերու դէմ գործադրուած ատրպէյճանական զանգուածային ջարդերը՝ նշեց, որ անցնող Սեպտեմբերին պատմութիւնը կրկնուեցաւ, երբ Ատրըպէյճանը սանձազերծեց պատերազմ Արցախի դէմ։

Ան յիշեցուց, որ պատերազմը պատճառ դարձաւ հազարաւոր հայեր փախստական դառնան եւ կալանքի տակ գտնուող հարիւրաւոր հայ ռազմագերիներ Ատրպէյճանի կողմէ ենթարկուին անմարդկային վերաբերմունքի։ Ան իր խօսքը եզրափակեց շեշտելով, որ անհրաժեշտ է պատմութենէն դասեր քաղելով միշտ կանգնիլ մարդու իրաւունքներու պաշտպանութեան եւ արդարութեան կողքին։ 1988-1990 Պաքուի իրականացուցած հայերու զանգուածային ջարդերուն հետեւանքով՝ վտարանդի դարձաւ Ատրպէյճանի ամբողջ հայ համայնքը։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728