«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարային աշխատանքներով պայմանավորված` ս.թ. փետրվարի 20-ին, ժամը 18.00-ից մինչև փետրվարի 21-ը ժամը 18.00-ը կդադարեցվի Երևանի Շենգավիթ վարչական շրջանի ջրամատակարարումը:
Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար:
«ՎԵՈԼԻԱ ՋՈՒՐ» ՓԲԸ