Լրահոս
Օրվա լրահոսը

«Դանակը հասել է ոսկորին». Գագիկ Ծառուկյան

Փետրվար 20,2021 19:25

Նիկոլ Փաշինյանին հեռացնելու պահանջով ընդդիմության հանրահավաքին մասնակցում էր «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանը:

Ելույթի ժամանակ նա ասաց, որ եկել է ճշմարտությունն ասելու եւ երբեք չի խաբել ժողովրդին: Անդրադարձավ տնտեսական ճգնաժամին, համավարակին, պատերազմին, անհետ կորածների, գերիների ծնողներին, որոնք տեղյակ չեն իրենց զավակներից:

«Գժվելու բան է, գերիների, անհետ կորածների ծնողները գիշերները չեն քնում, գոնե նրանց ընդունեն, պատասխանեն, մարդիկ անուշադրության են մատնված: Դուք կհիշեք, որ ես 2020 թ. հունիսի 5-ին ասացի, որ անդունդի եզրին ենք, կառավարությունը պետք է հրաժարական տա, այս անփորձ երիտասարդներն ի վիճակի չեն կառավարելու, արդեն երկուսուկես տարի ոչինչ չեն արել, ասացի՝ եթե հրաժարական չտան, Արցախը կորցնելու ենք: Ասացի՝ ունենք 3-4 ամիս ժամանակ, դա եղել է հունիսի 5-ին, եւ արդեն սեպտեմբերին պատերազմը սկսվել է: Եթե խելք ունենային, լսեին, նախապատրաստվեին, քայլ կատարեին, պատերազմը չէր լինի, այդքան զոհեր չէին լինի: Ժողովուրդն այսօր հավաքվել է այս ձյան տակ, այս ցրտին, որովհետեւ արդեն դանակը հասել է ոսկորին: Հավաքվածներից կա՞ մարդ, որ վարկ չունի»,-հարցրեց նա:

Հանրահավաքի մասնակիցները պատասխանեցին` ոչ: «Եթե գործ չկա, փող չկա, ճգնաժամ է, մարդը չի կարողանում իր երեխային կերակրի, գազի, հոսանքի փողը վճարի, մարդը ո?նց ապրի»,-հռետորական հարց հնչեցրեց նա:

Գագիկ Ծառուկյանն ասաց, որ մինչեւ Ազատության հրապարակ գալն իրեն բազմաթիվ մարդիկ են մոտեցել տարբեր ոլորտներից՝ հարցրել են` ոնց ապրեն. «Մարդիկ մոտենում են, լացում են, ասում են չորս երեխա ունեմ, չեմ կարողանում ապրել: Պետությունը պետք է որոշ վարկեր սառեցնի, մինչեւ վիճակը կարգավորվի»:

Նա շեշտեց, որ օրեցօր ավելի է վատանալու երկրի վիճակը, եւ ազգի փրկության միակ ճանապարհը իշխանության հրաժարականն է:

Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728