Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

«Նիկոլ, այս պատերազմը դու ես բերել ու չես մարսելու». Գեղամ Նազարյան

Փետրվար 20,2021 18:39

Հանրահավաքին մասնակցում էր նաեւ Գեղամ Նազարյանը, ում 18-ամյա որդին՝ Աբգարը եւս զոհվեց Արցախյան երկրորդ պատերազմի ժամանակ:

«Հայրենակիցներ, այսօր ձյուն էր, ցուրտ էր, բայց դուք եկել եք, եկել եք այստեղ ոչ թե նրա համար, որ ինչ-որ մեկին ուզում եք տեսնել իշխանության գլխին, այլ եկել եք, որովհետեւ արժանապատիվ եք: Եկել եք, որովհետեւ առնվազն 5000 երիտասարդ զոհվեց, 10000 վիրավորվեց, ի՞նչ ենք անելու մենք: Մենք եկել ենք նրանց հարգելու, նրանց գործը շարունակելու»,-ասաց Գեղամ Նազարյանը:

Հանրահավաքի ժամանակ քանիցս սադրանքի փորձեր եղան: ՀՅԴ անդամ Գեղամ Մանուկյանը ոստիկաններին կոչ արեց զբաղվել սադրիչներով, իսկ Գեղամ Նազարյանն ասաց. «Դուք հիմա տեսնում եք Նիկոլի իրական դեմքը, որովհետեւ իր խլնքոտներին ուղարկում է հանրահավաք խանգարելու, Նիկոլ, դու տեսնում ես այս բազմությունը եւ հասկանում ես՝ ինչ ես դու ու ինչ ժողովուրդ է այս ժողովուրդը»:

Նա ասաց, որ Փաշինյանը սա չի մարսելու, քանի որ պատերազմն ինքն է բերել. «Նիկոլ Փաշինյանը պետք է առաջին հերթին պատասխան տա մեր երեխաների առաջ, որոնք երկնքում են: Նիկոլ, չես մարսելու, Աննա չես մարսելու, ես դա խոստանում եմ»:

Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728