Լրահոս
Օրվա լրահոսը

«Հեռացնելու ենք այս չարիքի կառավարությանը». Իշխան Սաղաթելյան

Փետրվար 20,2021 17:22

Հայրենիքի փրկության շարժման համակարգող, ՀՅԴ Գերագույն մարմնի ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը հանրահավաքի ժամանակ ասաց, որ հանրահավաքի մասնակիցների մեծաթիվությունն ապացուցում է, որ մարդիկ չեն համակերպվել այս իրավիճակին. «Դուք ամբողջ աշխարհին ապացուցեցիք, որ հայը կարող է ընկնել եւ կրկին վեր կենալ, իր առջեւ դնել նոր նպատակներ, նոր երազանքներ եւ իրականացնել»,-ասաց նա՝ հավելելով, որ Արցախյան շարժումից 33 տարի անց՝ այս պատմական օրը պետք է հայ ժողովրդի պատմության մեջ նոր լուսավոր էջ բացել:

«Դուք այսօր խորը ապտակ տվեցիք այս իշխանական խմբակին, բոլոր նրանց, ովքեր ասում էին՝ այս շարժումը մարել է, ժողովուրդը համակերպվել է… Մենք հեռացնելու ենք այս իշխանությանը եւ կառուցելու ենք մեր երազած հայրենիքը: Հայ ժողովուրդն իր պատմության մեջ այսպիսի ապիկար, տկար, սրիկա, ստախոս իշխանություն երբեք չի ունեցել, այդ մասին բոլորդ գիտեք, եւ սա հիմնավորելու կարիքը չունեք»,-ասաց նա՝ վանկարկելով «Առանց Նիկոլ Հայաստան»:

Իշխան Սաղաթելյանին միացան նաեւ հանրահավաքի մասնակիցները:

Նա ասաց, որ պետք է հասկանալ, թե որքան արագ եւ ինչ ճանապարհով պետք է հեռացնել այս իշխանություններին, միեւնույն ժամանակ շեշտեց. «Մենք ունենք պատասխանատվություն ձեր եւ երկրի առջեւ: Մենք ձեզ երբեք չենք տանելու արկածախնդրության: Միասին, ծրագրավորած, համառ, հետեւողական պայաքարի արդյունքում հեռացնելու ենք այս չարիքի կառավարությանը»:

Ապա հավելեց. «Պաշտոնանկություն, հրաժարական, դատախազության կողմից մեղադրանք, ձերբակալում կամ կառավարության անդամների մեծամասնության կողմից անվստահություն: Այս չորս ճանապարհներից մեկով կամ երկուսը-երեքը միասին իրականություն կդառնան՝ միայն մի դեպքում, եթե այս դավաճան կառավարության հեռացման պահանջը դարձնենք համաժողովրդական պայքար»:

Հայրենիքի փրկության շարժման համակարգողը տանը նստած քաղաքացիներին կոչ արեց՝ իրենց հրապարակ չգալու դեպքում բողոքն արտահայտել յուրովի եւ չփորձել հանրահավաքին չմասնակցելն արդարացնել նախկինների վերադարձի կամ իրեն ու գործընկերներին չսիրելու պատճառով:

Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728