Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

Նորայր Նորիկյան․ Հայաստանում հեղափոխության օրակարգը ամբողջությամբ պարտություն է կրել

Փետրվար 20,2021 16:52

«Նիկոլ Փաշինյանի իշխանությունը դարձել է խոցելի թե՛ ներսում, թե՛ դրսում»,- «Արդար Հայաստան» կուսակցության հիմնադիր համագումարի ընթացքում ասաց կուսակցության նախագահ Նորայր Նորիկյանը։

Նա նշեց, որ երբեք չի ցանկացել Փաշինյանի իշխանության ձախողումը և տապալումը․ «Մեծամտությունը, իշխանության որոշ ներկայացուցիչների անբարտավան պահվածքը, չափազանցված ինքնահավանությունը, որևէ մեկին ականջալուր չլինելու իրողությունը դարձավ այս իշխանության տապալման պատճառներից մեկը»։

Նորայր Նորիկյանի գնահատմամբ՝ Փաշինյանի կառավարությունը այդպես էլ չի կարողացել կոտրել կոռուպցիայի ողնաշարը․ «Խորքային առումով՝ թեկուզ մեկ ոլորտում չիրականացվեց համակարգային որևէ փոփոխություն, որի արդյունքները տեսանելի կլինեին հասարակությանը։ Ակնհայտ է, որ չփոխվեց պետության որակը և չբարձրացավ պետության կառավարման համակարգի արդյունավետությունը։ Մենք, ըստ էության, դոփում ենք նույն տեղում, կորցրեցինք երեք տարի։ Ուստի՝ ցանկացած համակարգային փոփոխություն պետք էր սկսել 2018 թվականից։ Նիկոլ Փաշինյանի իշխանությունը հանդուրժեց այդ համակարգի գոյությունը, իսկ այսօր նրանք սպառնում են ջարդել նրա գլուխը»։

Նա կարծում է, որ եթե նույնիսկ մեկ մարդ էլ չցանկանար, որ անցկացվեին արտահերթ խորհրդարանական ընտրություններ, Նիկոլ Փաշինյանը ինքը պետք է նախաձեռներ այդ ընտրությունները․ «Դուք անգամ չեք կարողանում լուծել պատերազմից հետո Ձեր իսկ հրապարակած ճանապարհային քարտեզով արձանագրված խնդիրները։ Մասնավորապես՝ գերիների հետ կապված չափից դուրս կայուն հարցը։ Լուծե՛ք գերիների հարցը ու վերջ»։

Նորայր Նորիկյանը ասաց, որ ստեղծված իրավիճակը հարկադրում է արձանագրել, որ Հայաստանում հեղափոխության օրակարգը ամբողջությամբ պարտություն է կրել, իսկ գործող իշխանությունը շեղվել է հեղափոխության արժեքներից․ «Նիկո՛լ, պարո՛ն վարչապետ, այսպես երկիր չեն կառավարում, այսպես ոչ մի տեղ չեն գնում։ Անգամ եթե դու ունես 100 տոկոսանոց լեգիտիմություն, բայց քո գործունեության արդյունավետությունը 0 է կամ անբավարար, ապա ո՞ւմ է պետք այդպիսի լեգիտիմությունը»։

Ամի ՉԻՉԱԿՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728