Փետրվարի 19-ին «Դինամո» մարզահամալիրում անցկացվեց Ոստիկանության արագ շախմատի մրցաշար: Մրցաշարին մասնակցեցին ՀՀ ոստիկանության 17 ստորաբաժանումների և Արցախի Հանրապետության ոստիկանության հավաքական թիմերը:
Մրցաշարի փակմանը և մրցանակների հանձնմանը ներկա էր ՀՀ ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, Երևանի շախմատի ֆեդերացիայի նախագահ Մխիթար Հայրապետյանը: Նա իր խոսքում կարևորեց ոստիկակական համակարգում շախմատի հանդեպ սերն ու հետաքրքրությունը, որի ընդլայնմանն է ուղղված նաև այս ավանդական մրցաշարը:
ՀՀ «Դինամո» մարզական ընկերության փոխտնօրեն, գնդապետ Արմեն Մկրտչյանի հետ միասին Մխիթար Հայրապետյանը հաղթողներին հանձնեց մրցանակները:
Կարդացեք նաև
Թիմային պայքարում լավագույններն էին Ոստիկանության կրթահամալիրի, Երևան քաղաքի վարչության և Արարատի մարզի հավաքական թիմերը: Անահատական մրցման մեջ առաջին եռյակում էին Արտաշես Հովհաննիսյանը (ԵՔՎ), Հայկ Կուծանյանը (Կրթահամալիր) և Արմենակ Գևորգյանը (ԵՔՎ):
Երևանի շախմատի ֆեդերացիայի նախագահը Հայկ Փարսադանյանի անվան մրցանակ հանձնեց Արցախի հավաքական թիմի մասնակից Մանանա Ծատրյանին:
ՀՀ ոստիկանության, Երևանի շախմատի ֆեդերացիայի և «Դինամո» մարզական-հասարակական կազմակերպության միջև այս համագործակցությունը շարունակական է լինելու:
ՄԱՄՈՒԼԻ ՀԱՂՈՐԴԱԳՐՈՒԹՅՈՒՆ