Լրահոս
Օրվա լրահոսը

Նիկոլ Փաշինյանի իշխանությունը փորձում է լռեցնել հանրային դժգոհությունը՝ սպառնալով տուգանքներով ու կալանքներով․ «Մեդիա պաշտպան»

Փետրվար 20,2021 14:12

«Մեդիա պաշտպանի» հայտարարությունը 

«Քառյակ Մեդիա» մեդիա հոլդինգի համասեփականատեր Կարեն Բեքարյանը ձերբակալվել է հնարովի, կեղծ մեղադրանքով։ Նրա հետ մեկտեղ ԱԱԾ-ն բերման է ենթարկել ադրբեջանագետ Անժելա Էլիբեգովան, փաստաբան Գոհար Մելոյանը եւ այլք, ովքեր ակտիվ դիրքորոշումներ են ներկայացնում սոցիալական ցանցերում։

Իրականացվել են խուզարկություններ առանց դատարանի որոշման, փաստաբաններին երկար ժամանակ թույլ չեն տվել շփվել իրենց վստահորդների հետ, բոլոր գործընթացները իրականցվել են օրենքների աննախադեպ խախտումներով։

Սա խոսքի ազատության դեմ իշխանությունների ձեռնարկած ներկա արշավի հերթական քայլն է։ Ներկա փուլում սրան նախորդել էին անանուն աղբյուրներին հղում տալու արգելքը լրատվամիջոցների համար, ինչը հակասում է ե՛ւ հայստանյան օրենդրությանը, ե՛ւ մեր վերցրած միջազգային պարտավորություններին։

E-draft.am-ում տեղադրվել է դատախազության առաջարկով հանրային ծառայության մեջ գտնվող անձին վիրավորելու կամ զրպարտելու մասին նոր օրենքը, որով սոսկալի տուգանքներից բացի, նաեւ ազատազրկում է նախատեսվում։

Իրեն ժողովրդավարության էտալոն հռչակած Նիկոլ Փաշինյանի իշխանությունն այնպիսի օրենքներ ու արարքներ է իրեն թույլ տալիս, որ ամենաավտորիտար պետություններն անգամ չէին ունենա այդպիսի լկտիություն միջազգային հանրության առաջ։ Նա համոզված է, որ Ազգային Ժողովի իրեն հլու մեծամասնությունը առանց հարցադրումների կդակի այս օրենքները։

Պատերազմում կրած խայտառակ պարտությունը, 5 հազար երիտասարդի մահը, 10 հազար քառ․կմ տարածքի կորուստը բացատրելու, դրա հետեւանքները վերացնելու փոխարեն Նիկոլ Փաշինյանի իշխանությունը փորձում է լռեցնել հանրային դժգոհությունը՝ սպառնալով տուգանքներով ու կալանքներով։

Ակտիվ հասարակությունը եւ մանավանդ լրագրողական համայնքը պարտավոր է դիմադրել իշխանությունների կամայականություններին եւ նրանից հաշիվ պահանջել այս կամայականությունների համար, եւ ցույց տալ, որ պատերազմում կրած ծանրագույն կորուստների ու կապիտուլյացիայի համար Նիկոլ Փաշինյանի իշխանությունը պարտավոր է ստանձնել իր պատասխանատվությունը։

Նիկոլ Փաշինյանին չի հաջողվի լռեցնել ազատ խոսքը։

Ազատություն քաղբանտարկյալներին։

«ՄԵԴԻԱ ՊԱՇՏՊԱՆ»

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728